Հավատարմագրում

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

ԱՌՑԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԵԴԻԱ ՀԱՐԹԱԿ

 

Մեդիայի հարգելի ղեկավարներ, ներկայացուցիչներ:

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ստեղծել է ԱՌՑԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԵԴԻԱ ՀԱՐԹԱԿ:

 

 Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմերի յուրաքանչյուր հանդիպում, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հավատարմագրում պահանջող յուրաքանչյուր միջոցառում լուսաբանելու համար Մեդիայի ներկայացուցիչները պետք է ստանան ՀԱՏՈՒԿ ՀԱՎԱՏԱՐՄԱԳԻՐ, որի համար պետք է անցնեն ԱՌՑԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՍՈՒՅՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ:

 

ԱՌՑԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՍՈՒՅՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ համապատասխանեցված է ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի, ՀՖՖ-ի համապատասխան կանոնակարգերին, ղեկավարող փաստաթղթերին եւ ուղեցույցերին, բխում է ֆուտբոլում Մեդիայի հետ աշխատանքի փոխհարաբերությունների միջազգայնորեն ընդունված չափորոշիչներից:

 

Այս հարթակը ստեղծված է՝ աջակցելու Մեդիայի ներկայացուցիչներին և վստահ ենք, որ լինելով պրոֆեսիոնալներ, կգնահատեք պրոֆեսիոնալ մոտեցումը: Ունենալով ՀԱՏՈՒԿ ՀԱՎԱՏԱՐՄԱԳԻՐ, Դուք կարող եք հեշտորեն աշխատել և օգտվել բոլոր համապատասխան Մեդիա հարմարություններից:

 

Մենք Ձեզ խնդրում ենք ընդամենը մի քանի րոպե տրամադրել Ձեր ժամանակից և անցնել ԱՌՑԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ:

 

Տեղեկացնում ենք, որ հավատարմագրման գործընթացը կարող եք հաջողությամբ անցնել միայն այն դեպքում, եթե լրացնեք պարտադիր լրացման համար սահմանված բոլոր դաշտերը: Այլապես հավատարմագրումը չեք կարող շարունակել:

 

Խնդրում ենք սկսել հավատարմագրումը: Ձեզ մաղթում ենք հաջողություն: Հավատարմագրման գործընթացի հետ կապված ցանկացած հարցով կարող եք գրել ՀՖՖ մամուլի քարտուղարություն web@ffa.am:

 

ՀՖՖ մամուլի քարտուղարություն