ՄԻՆԱՍՅԱՆ ԱՐՄԵՆ ԺՈՐԱՅԻ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն
Ծնվել է 1970 թվականի մարտի 27-ին, Երևանում:
1987-88 թվականներին ծառայել է խորհրդային բանակում:
1993 թվականին ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնստեսական և սոցիալական պլանավորման ֆակուլտետը:
Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է «ՀՄԸՄ» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբներում` զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ:
Այնուհետև աշխատել է «Նաիրի-2» ՍՊԸ-ում` որպես տնօրեն, ու «Հայծխախոտ» ԲԲԸ-ում` որպես խորհրդի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական:
2003 թվականին նշանակվել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործադիր տնօրեն և առ այսօր զբաղեցնում է այդ պաշտոնը:
2003 թվականից համարվում է ՈՒԵՖԱ-ի պատվիրակ:
2008 թվականին ՈՒԵՖԱ-ի կողմից նշանակվել է Մոսկվայում կայացած Չեմպիոնների Լիգայի եզրափակչի պատվիրակ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:









