23.03.2009
Յան Պոուլսենը 63 տարեկան է
Մարտի 23-ին լրացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ և Հայաստանի ազգային հավաքականների տեխնիկական տնօրեն Յան Պոուլսենի 63-ամյակը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ամբողջ աշխատակազմը շնորհավորում է պարոն Պոուլսենին այդ կապակցությամբ` մաղթելով նրան քաջ առողջություն, երջանկություն, ամենայն բարիք և նորանոր հաջողություններ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:








