26.03.2009
Ռոման Բերեզովսկին կմիանա հավաքականին
Մարտի 23-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հրապարակել էր Հայաստանի ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների կազմը, ովքեր նախապատրաստվելու են մարտի 28-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլի Հայաստան – Էստոնիա հանդիպմանը: Այդ ցուցակում բացակայող ռուսական «Խիմկիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին կմիանա Հայաստանի ազգային հավաքականին այսօր` մարտի 26-ին:








