29.03.2009
Բերեզովսկին ու Ոսկանյանը չեն մեկնի Տալին
Հայաստանի ազգային հավաքականը մարտի 31-ին` վաղ առավոտյան, կմեկնի Էստոնիայի մայրաքաղաք Տալին, որտեղ կշարունակի նախապատրաստվել 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլի 5-րդ խմբի շրջանակներում ապրիլի 1-ին կայանալիք Էստոնիայի ազգային ընտրանու հետ հանդիպմանը: Հիշեցնենք, որ Էստոնիա – Հայաստան խաղը տեղի կունենա Տալինի «Ա Լե Կոկ» մարզադաշտում, Երևանի ժամանակով 20:00-ին: 5-րդ խմբի մյուս երկու մրցավեճում կհանդիպեն հետևյալ զույգերը` Թուրքիա – Իսպանիա, Բոսնիա և Հերցեգովինա – Բելգիա:
Ստորև ներկայացնում ենք Տալին մեկնող Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ցուցակը`
Դարպասապահներ`
Գևորգ Կասպարով («Տրակտոր», Իրան)
Մայիս Ազիզյան («Ուլիս»)
Պաշտպաններ`
Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա)
Աղվան Մկրտչյան («Միկա»)
Կարեն Խաչատրյան («Փյունիկ»)
Հրայր Մկոյան («Ուլիս»)
Վահագն Մինասյան («Արարատ»)
Կիսապաշտպաններ`
Արարատ Առաքելյան («Մետալուրգ», Ուկրաինա)
Արթուր Եդիգարյան («Փյունիկ»)
Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ»)
Արտակ Դաշյան («Բանանց»)
Արտավազդ Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա)
Լևոն Պաչաջյան («Ֆրեդրիկստադ», Նորվեգիա)
Հարձակվողներ`
Արա Հակոբյան («Միկա»)
Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»)
Էդգար Մանուչարյան («Այաքս», Հոլանդիա)
Արման Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա)
Դարպասապահ Ռոման Բերեզովսկին ու կիսապաշտպան Արթուր Ոսկանյանը վնասվածքների պատճառով չեն մեկնի Տալին:








