Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

15.07.2009

Չեմպիոնների Լիգա. «Փյունիկ» - «Դինամո» Զագրեբ 0:0

Հուլիսի 14-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի երկրորդ որակավորման փուլի առաջին հանդիպումը Երևանի «Փյունիկի» և Զագրեբի «Դինամոյի» միջև: Լարված պայքարում անցած և գոլային պահերով լի հանդիպումը հաջողություն չբերեց թիմերից և ոչ մեկին, ավարտվելով ոչ-ոքի` 0:0 հաշվով:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 21-ին Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտում, ժամը 23:30-ին:




ՓՅՈՒՆԻԿ-ԴԻՆԱՄՈ 0:0

Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար` Պաոլո Տալյավենտո (Իտալիա)

ՓՅՈՒՆԻԿ` Եդվարդ Հովհաննիսյան, Սարգիս Հովսեփյան, Կարեն Խաչատրյան, Վահագն Մինասյան, Էմանուել Մբոլա, Գևորգ Ղազարյան (Ալբերտ Թադևոսյան, 78), Կառլեն Մկրտչյան, Արթուր Յուսպաշյան (Արթուր Եդիգարյան, 54), Էդգար Մալաքյան, Դավիթ Մանոյան, Մարկոս Պիզզելլի (Արտակ Ալեքսանյան, 68)

Պահեստայիններ` Գրիգոր Մելիքսեթյան, Արտակ Անդրիկյան, Արտակ Եդիգարյան, Նորայր Սահակյան

Գլխավոր մարզիչ` Վարդան Մինասյան

ԴԻՆԱՄՈ` Տոմիսլավ Բուտինա, Դեյան Լովրեն (Տոմիսլավ Բարբարիչ, 46), Օեիլտոն Արաուժո դոս Սանտոս, Խորխե Կրուս Կամպոս, Կառլոս Սանտոս դե Խեսուս, Միլան Բադել, Մարիո Մանջուկիչ, Իվիցա Վրդոլյակ, Իգոր Բիշչան, Իլիա Սիվոնյիչ (Անդրեյ Կրամարիչ, 78), Դիմիտրիոս Պապադոպուլոս (Միրոսլավ Սլեպիչկա, 65)

Պահեստայիններ` Իվան Կևալա, Իվան Տոմեչակ, Մատիաս Չագո, Պեդրո Ֆլորես

Գլխավոր մարզիչ` Կրունոսլավ Յուրչիչ

Զգուշացումներ` Դավիթ Մանոյան, 25, Դեյան Լովրեն, 45, Կառլոս Սանտոս դե Խեսուս, 50, Կարեն Խաչատրյան, 52

Խաղից հետո

Վարդան Մինասյան, «Փյունիկ» ակումբի գլխավոր մարզիչ


«Առաջին խաղակեսում լավ չխաղացինք, լարվածություն էր զգացվում տղաների գործողություններում, երկորդում`ավելի ագրեսիվ խաղ ցուցադրեցինք, գոլ խփելու հնարավրություններ ունեինք: Կարծում եմ 0:0 հաշիվը լավ արդյունք է մեզ համար»:
«Պատասխան հանդիպումում շանսերը գնահատում եմ հավասար: Ըստ երեևույթի, կնտրենք հակագրոհների մարտավարությունը»:



Կրունոսլավ Յուրչիչ, «Դինամո» ակումբի գլխավոր մարզիչ


«Արդյունքից, բնականաբար, գոհ չեմ: Շատ գոլային պահեր ունեինք, հատկապես առաջին խաղակեսում: Մենք առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեցինք այս մրցաշրջանում և դեռ շատ աշխատանք պետք է կատարենք: Մինչև պատասխան հանդիպումը դեռ մեկ շաբաթ կա և մենք կաշխատենք լիովին օգտագործել այդ ժամանակը` լավագույնս պատրաստվելու համար»:
«Ինչ վերաբերվում է «Փյունիկին», ապա ես դիտել էի մեր հակառակորդի վերջին հանդիպումները և ամենևին էլ զարմացած չէի այսօրվա խաղով: «Փյունիկը» վտանագավոր թիմ է, խաղում է կարճ փոխանցումներով և արժանի է հարգանքի»:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel Aparan Grand Candy ArmRusGasProm Tramondi Vega