Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

26.01.2010

Մասսայական ֆուտբոլի բաժնի գործունեությունը

Ինչպես հայտնի է, պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացման նախադրյալներից մեկն է մասսայական ֆուտբոլը: Մասսայական ֆուտբոլի քարոզումն ու զարգացումը դրական ազդեցություն ունեն ֆուտբոլի վրա: Մասսայական ֆուտբոլը դպրոցականների և տարբեր տարիքի մարդկանց ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու ամենարդյունավետ միջոցներից մեկն է:
Մասսայական ֆուտբոլը բաղկացած է այնպիսի տարատեսակ ձևերից, ինչպիսիք են մանկապատանեկան ֆուտբոլը, սիրողական ֆուտբոլը, կանանց ֆուտբոլը, սահմանափակ հնարավորություններով մարդկանց ֆուտբոլը և այլն: Այնպես որ, կարելի խոսել այս մարզաձևի մասայականության, ինչպես նաև բնակչության բոլոր սոցիալական խավերի ներգրավման մասին:
Մասսայական ֆուտբոլի բաժինը (բաժնի ղեկավար`Մարինա Թաշչյան) հանդիսանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ստորաբաժանումներից մեկը, որը սերտ համագործակցում է բոլոր այլ բաժինների հետ: Մասսայական ֆուտբոլի զարգացման ծրագրի կարևոր նվաճումներից է §Ֆուտբոլը հանրակրթական դպրոցներում¦ ծրագիրը: 2008թ. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ՀՀ Գիտության և կրթության ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների հետ համատեղ ստորագրեց համաձայնագիր` ֆուտբոլ առարկան դպրոցական ծրագրում ընդգրկելու համար` որպես ֆիզկուլտուրայի դասերից մեկը:
Ֆիզկուլտուրայի ամեն երրորդ դասը հանդիսանում է ֆուտբոլ առարկան: ՀՖՖ-ի կողմից ուսուցիչների համար մշակվել են ուսումնական նյութեր, ֆիզկուլտուրայի ձեռնարկներ և բաժանվել են բոլոր դպրոցներում: 1500 դպրոց արդեն ստացել են այդ ուսուցողական ծրագիրը: Մասսայական ֆուտբոլի բաժնի ինստրուկտորները ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար կազմակերպել են դասընթացներ ` ուսուցման նորացված մեթոդներով:
2009թ. դեկտեմբերին ավարտվեց ուսուցիչների վերապատրաստման լայնածավալ գործընթացը հանրապետության բոլոր շրջաններում, որի ընթացքում ՀՖՖ ուսումնամեթոդական բաժնի ինստրուկտորները անցկացրել են տեսական և գործնական պարապմունքներ: Ծրագրի ավարտից հետո դպրոցներին բաշխվել է մարզագույք (ձեռնարկներ, գնդակներ, օղակներ, ձողեր, պոմպեր, ժիլետներ):

      

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel