Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

05.04.2012
Արաս Օզբիլիս. «Ես արդեն մարզվում եմ ընդհանուր խմբում»
Հոլանդիայի առաջնության հերթական տուրի «Այաքս» – «Հերակլես» խաղում Հայաստանի ազգային հավաքականի և հոլանդական «Այաքսի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վնասվածք էր ստացել և փոխարինվել էր: Մեկ օր անց «Այաքսի» պաշտոնական կայքը հայտնեց, որ Արասի վնասվածքը լուրջ չէ և նա մասնակցում է մարզումներին: Այս լուրերը հաստատեց ինքը՝ Արաս Օզբիլիսը, ՀՖՖ պաշտոնական կայքի հետ հեռախոսազրույցում: «Ես արդեն մարզվում եմ ընդհանուր խմբում և պատրաստ եմ դուրս գալ խաղադաշտ» այսօր ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է Արաս Օզբիլիսը: մանրամասն »

05.04.2012
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրի խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն: Ապրիլի 7-ին, ժամը 16:00-ին «Հանրապետական» մարզադաշտում նշանակված Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրի «Փյունիկ»-«Իմպուլս» հանդիպումը կկայանա «Փյունիկ» մարզադաշտում: Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: մանրամասն »

05.04.2012
Հայաստանի ֆուտզալի առաջնության 15-րդ տուրի խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն
Հայաստանի ֆուտզալի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն: Ապրիլի 7-ին Ֆուտբոլի Ակադեմիա ՀՖՖ տեխնիկական կենտրոնում նշանակված «Շահումյան» – «Թալգրիգ» հանդիպումը տեղի կունենա Վանաձորում, «Հայաստան» մարզադահլիճում, ապրիլի 7-ին, ժամը 14:00-ին: Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: մանրամասն »

05.04.2012
Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը կխաղա «Կինգ Դելյուքսի» հետ
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի «Կինգ Դելյուքս» թիմի հետ: Հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին, ժամը 14:00-ին «Փյունիկ» մարզադաշտում: մանրամասն »

04.04.2012
Վարդան Մինասյանը Հոլանդիայում կհետեւի Նորայր Մամեդովի խաղային եւ մարզումային ընթացքին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնել է Բելգիա, որտեղ անցկացվում է ՈՒԵՖԱ-ի հերթական սեմինար-հանդիպումը: Հանդիպման նպատակն է քննարկել և մշակել մարզչական որոկավորումը ավելի արդյունավետ դարձնելու նոր մեթոդներ: Այնուհետև Վարդան Մինասյանը կմեկնի Հոլանդիա, որտեղ կհետեւի Հայաստանի ազգային հավաքականի թեքնածու Նորայր Մամեդովի խաղային եւ մարզումային ընթացքին, կհանդիպի եւ կզրուցի Նորայր Մամեդովի հետ: մանրամասն »

03.04.2012
Գեոթիմ ընկերությունը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համագործակցելու են “Սպորտի և խաղաղության դպրոցներ” ծրագրի շրջանակներում
Գեոթիմ ընկերությունը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում են, որ համագործակցելու են “Սպորտի և խաղաղության դպրոցներ” ծրագրի շրջանակներում, որն իրականացվելու է Վայոց Ձոր և Սյունիք մարզերի Գորայք, Գնդեվազ և Սարավան համայնքներում: Գեոթիմ ընկերությունը պարտավորություն է վերցրել նպաստել այս համայնքների երկարաժամկետ զարգացմանը, որի անբաժանելի մասն է լինելու սպորտի, առողջ ապրելակերպի տարածումը և երեխաների ու պատանիների սպորտային կրթությունը: Սա ընկերության հերթական սոցիալական ծրագիրն է, որտեղ սերտ համագործակցությունը Գեոթիմի, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի և երեք համայնքների... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel