Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

12.10.2009
Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները մեկնեցին Թուրքիա
Հոկտեմբերի 12-ին Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները մեկնեցին Թուրքիա: Հայաստանի ազգային հավաքականը հանգրվանեց Բուրսա քաղաքի «Հոլիդեյ Ին» հյուրանոցում, իսկ երիտասարդական հավաքականը մեկնեց Էսքիշեհիր քաղաք: Հոկտեմեբրի 14-ին 2010թ. Աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ ընտրական խմբի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը Բուրսայի «Աթաթուրք» մարզադաշտում կհանդիպի Թուրքիայի հավաքականի հետ, իսկ մեկ օր առաջ երիտասարդները ուժերը կչափեն տանտերերի հետ Էսքիշեհիրի «Աթաթուրք» մարզադաշտում: Թիմերը մեկնել են Թուրքիա հետևյալ կազմերով` Հայաստանի... մանրամասն »

12.10.2009
Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնություն. Հայաստան-Շոտլանդիա 1:6
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը անցկացրեց երկրորդ հանդիպումը Ավստրիյաում շարունակվող Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության խմբային մրցաշարի շրջանակներում: Մեր տղաները հանդիպեցին Շոտլանդիայի հավաքականի հետ և պարտվեցին 1:6 հաշվով: Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Ժորա Ստեփանյանը: Հակարակորդի կազմում երկու գնդակ խփեց Ֆորեստը, աչքի ընկան նաև Ինմանը, Մաքհյուն, Բյորնսը և Ուիլսոնը: Ռումինիայի հավաքականը 4:0 հաշվով առավելության հասավ Ավստրիայի ընտրանու նկատմամբ: Երկրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Շոտլանդիայի հավաքականը, 3-ական միավոր են... մանրամասն »

11.10.2009
Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնություն. Հայաստան-Լեհաստան 1:4
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը երկրորդ հանդիպումը անցկացրեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության խմբային մրցաշարի շրջանակներում: Մեր տղաները հանդիպեցին տանտերերի`Լեհաստանի հավաքականի հետ և պարտվեցին 1:4 հաշվով: Հանդիպման հաշիվը բացեց Գրիգոր Հովհաննիսյանը. 44-րդ րոպեին մեր թիմի պաշտպանը ուղարկեց գնդակը սեփական դարպասը: Այնուհետև Նալեպան և Բոգուսլավսկին ևս երկու անգամ գրավեցին Ալբերտ Օհանյանի դարպասը: 59-րդ րոպեին Հովհաննես Միրանյանին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Հանդիպման վերջնամասում Լեհաստանի հավաքականի հարձակվող Սերաֆինը խփեց չորրորդ գոլը: 4-րդ խմբի երկրորդ... մանրամասն »

10.10.2009
2010թ. Աշխարհի Գավաթ. Հայաստան - Իսպանիա 1:2
Հոկտեմբերի 10-ին 2010թ Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, հանդիպեց Իսպանիայի ընտրանու հետ: Հյուրերը բացեցին հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին. Սեսկ Ֆաբրեգասը վարպետորեն ուղարկեց գնդակը դարպասի հեռավոր անկյունը: 59-րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Ռոբերտ Արզումանյանը գլխի հարվածով գրավեց Ռեյնայի դարպասը: 5 րոպե անց Եվրոպայի չեմպիոնները վաստակեցին 11-մետրանոցի իրավունք: Գնդակին մոտեցավ Մատան և առաջ մղեց իր թիմին: Հայաստանի հավաքականը պարտվեց 1:2 հաշվով և չորս միավորով... մանրամասն »

08.10.2009
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին « Ռեժինե » հյուրանոցի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը: մանրամասն »

08.10.2009
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին «Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի մամուլի ասուլիսը: Նույն օրը, ժամը 19:00-ին Իսպանիայի ազգային հավաքականը «բաց մարզում» կանցկացնի «Հանրապետական» մարզադաշտում: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel