30.03.2012
Հայաստան-Ավստրիա կանանց հավաքականների հանդիպումը՝ ապրիլի 1-ին
Ապրիլի 1-ին, ժամը 15:00-ին Երևանի «Միկա» մարզադաշտում կկայանա 2013թ. կանանց Եվրոպայի առաջնության Հայաստան-Ավստրիա ընտրական հանդիպումը: Հայաստանի կանանց ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել այդ հանդիպմանը: Մեր ընտրանին կանցկացնի վերջին մարզումը մարտի 31-ին, ժամը 13:00-ին «Միկա» մարզադաշտում:
Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վաղարշակ Ասլանյանի նախախաղային մամուլի ասուլիսը տեղի կունենա մարտի 31-ին «Միկա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, ժամը 13:30-ին:
Ներկայացնում ենք Հայաստանի կանանց ազգային հավաքականի կազմը՝... մանրամասն »
30.03.2012
Ավստրիայի կանանց հավաքականը ժամանել է Երևան
Ապրիլի 1-ին, ժամը 15:00-ին Երևանի «Միկա» մարզադաշտում կկայանա 2013թ. կանանց Եվրոպայի առաջնության Հայաստան-Ավստրիա ընտրական հանդիպումը:
Ավստրիայի հավաքականը արդեն ժամանել է Երևան և հանգրվանել է «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում: Հյուրերը կանցկացնեն երկու մարզում: Առաջինը մարտի 30-ին ժամը 15:00-ին «Փյունիկ» մարզադաշտում: Նախախաղային մարզումը նախատեսված է մարտի 31-ին, ժամը 14:00-ին, «Միկա» մարզադաշտում:
Ավստրիայի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Դոմինիկ Թալհամերի նախախաղային մամուլի ասուլիսը տեղի կունենա մարտի 31-ին, ժամը 13:50-ին... մանրամասն »
30.03.2012
Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը ստուգողական հանդիպում կանցկացնի «Շենգավիթի» հետ
Մարտի 31-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը ստուգողական հանդիպում կանցկացնի «Շենգավիթ» թիմի հետ: Հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում ժամը 10:00-ին: մանրամասն »
30.03.2012
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 2-րդ տուր. Սպասարկող անձնակազմեր
Մարտի 31-ին և ապրիլի 1-ին կկայանան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի հանդիպումները, որոնք կսպասարկեն հետևյալ անձնակազմերը`
Խաղը
Մրցավար
1-ին օգնական
2-րդ օգնական
4-րդ պաշտոնյա
Տեսուչ
Իմպուլս
-Միկա
Գևորգ
Եղոյան
Մեսրոպ
Ղազարյան
Ատոմ
Սևգուլյան
Տիգրան
Հովսեփյան
Հենրիկ... մանրամասն »
29.03.2012
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ
Հաշվի առնելով Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության դաշտի տեր ակումբների դիմումները` վերջիններիս մարզադաշտերի խոտածածկի իրավիճակով պայմանավորված, ՀՖՖ-ն տեղափոխել է մարտի 31-ին և ապրիլի 1-ին նշանակված Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ մրցափուլի 3 հանդիպում՝ որոնք կկայանան հետևյալ մարզադաշտերում:
«Իմպուլս»-«Միկա» հանդիպումը կկայանա մարտի 31-ին, Երևանի «Միկա» մարզադաշտում, ժամը 16:00-ին:
«Ուլիս»-«Գանձասար» հանդիպումը կկայանա ապրիլի 1-ին, Իջևանի «Արնար» մարզադաշտում, ժամը 15:00-ին:... մանրամասն »
29.03.2012
Տեղի ունեցավ ՀՖՖ Կարգապահական կոմիտեի հերթական նիստը
Մարտի 29-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի
կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի
նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ մանրամասն »





