28.03.2012
Մերի Մելքոնյանը ստացավ ՀՖՖ նախագահի կողմից խոստացած մարզաշապիկը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 27-ին Երևանի Պետական Համալսարանում տեղի ունեցավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի եւ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանի հանդիպումը ԵՊՀ ուսանողների հետ, որը մեծ ոգեւորություն էր առաջացրել հայկական ֆուտբոլի եւ Հայաստանի ազգային հավաքականի բազմաթիվ երկրպագու համալսարանական ուսանողների մոտ: Մոտ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում Հայաստանի ազգային հավաքականին եւ հայկական ֆուտբոլի զարգացմանը վերաբերվող բազմաթիվ հարցերի շարքում նաեւ մի խնդրանք կար, որն առաջացրեց լեփ լեցուն դահլիճի... մանրամասն »
28.03.2012
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերի անձնակազմի և ֆուտբոլիստների հայտավորման ցուցակները
Մարտի 23-ին ավարտվեց 2012-2013թթ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերի անձնակազմի և ֆուտբոլիստների հայտավորման գործընթացը: Ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը թիմերի հայտացուցակները, որոնք ՀՖՖ պաշտոնական կայքին տրամադրել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:
ԱՐԱՐԱՏ
Սաֆարյան Ալբերտ 25/05/1963 Գլխավոր մարզիչ
Հակոբյան Ֆելիքս 11/03/1981 Գլխավոր մարզչի օգնական
Աբրահամյան Ալյոշա 29/08/1945 Մարզիչ
Եղյան Արայիկ 08/03/1968 Ադմինիստրատոր
Աշճյան Հրանտ 28/12/1965 Բժիշկ
Մկրտչյան Կարեն 21/05/1975 Մերսող/ֆ-թեր
Բաղդասարյան Մարքս... մանրամասն »
27.03.2012
Համալսարանականները հանդիպեցին ՀՖՖ նախագահի, ազգային հավաքականի գլխավոր մարզչի եւ հավաքականի ավագի հետ
Մարտի 27-ին Երևանի Պետական Համալսարանում տեղի ունեցավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանի և կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումը ԵՊՀ ուսանողների հետ: Մոտ երկու ժամ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը պատասխանեցին համալսարանականների հարցերին: Շոշափվեցին խնդիրներ` կապված` Հայաստանի ազգային հավաքականի ներկա և ապագա ծրագրերի, Հայաստանի ֆուտբոլի... մանրամասն »
26.03.2012
Հայաստանի մարզիչներն ուսումնասիրել են հոլանդական փորձը
Ինչպես նախապես տեղեկացրել ենք, մարտի 19-22-ը Հայաստանի մարզիչները մասնակացեցին ՈՒԵՖԱ-ի “Սթադի Գրուպ Սքիմ” ծրագրի շրջանակներում կազմակերպված սեմինարին, որը տեղի ունեցավ Հոլանդիայում: Սեմինարը նվիրված էր պատանեկան ֆուտբոլին: Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՖՖ հրահանգիչները և մարզիչներ, ովքեր ներկայացնում են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերը:
Սեմինարի մասնակիցները հանգրվանել էին Հոլանդիայի ֆուտբոլի ասոցիացիային պատկանող ֆուտբոլի ակադեմիայում, որը գտնվում է Զեյստ քաղաքում:
Սեմինարը վարել է Հոլանդիայի մինչև 19 տարեկանների ազգային... մանրամասն »
26.03.2012
Հայաստանի ֆուտզալի առաջնություն. 13-րդ տուր
Մարտի 24-ին կայացան Հայաստանի ֆուտզալի առաջնության 13-րդ տուրի հանդիպումները`
«Արմավիր»-«Թալգրիգ» 8:6
Արմավիր, “Արմավիր” ՄՊՄԴ
Մրցավար` Էդուարդ Միքայելյան
Գոլերը` «Արմավիր» - Մհեր Նազարեթյան-6, Արման Սահակյան-1, Մարսել Գրիգորյան-1:
«Թալգրիգ» - Սերգեյ Հովսեփյան-3, Ջանիբեկ Եգանյան-2, Էդվարդ Մկրտչյան-1:
«Գյումրի»-«Շահումյան» 3:11
Գյումրի, Լ. Իշտոյանի անվան մ/դ
Մրցավար` Սամվել Զարգարյան
Գոլերը` «Գյումրի» - Գրիգոր Մկրտչյան-1, Արտակ Գրիգորյան-1, Տիգրան Մելքոնյան-1:... մանրամասն »
22.03.2012
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Ստամբուլում կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Կոնգրեսին
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը մեկնել են Ստամբուլ` մասնակցելու մարտի 22-ին Ստամբուլում բացվող ՈՒԵՖԱ-ի 36-րդ հերթական Կոնգրեսի աշխատանքներին: Կոնգրեսի պատվիրակների հաստատմանը կներկայացվի ՈՒԵՖԱ-ի 2010-2011թթ. ֆինանսական զեկույցը, ինչպես նաև կազմակերպության 2012-2013թթ. բյուջեն: Կքննարկվեն նաև բազմաթիվ այլ հարցեր, մասնավորապես փոփոխությունները ՈՒԵՖԱ-ի կանոնադրության և ՈՒԵՖԱ-ի Կոնգրեսի անցկացման ընթացակարգի մեջ, ինչպես նաև սպասվում է որ Կոնգրեսի մասնակիցները կհաստատեն խաղացողի պայմանագրում նվազագույն պահանջներին վերաբերվող... մանրամասն »





