28.04.2009
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ուսումնա մարզական հավաք կանցկացնի Երևանում
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մայիսի 2-ից 6-ն ուսումնա-մարզական հավաք կանցկացնի Երևանում: Թիմը կհանգրվանի «Ռեջինե» հյուրանոցում, իսկ մարզումները կանցկացնի «Բանանց» մարզադաշտում:
Հայաստանի մինչև 17 տարեկանների ընտրանու մարզչական շտաբը` Սամվել Պողասյանի գլխավորությամբ, ուսումնա-մարզական հավաքի է հրավիրել 22 ֆուտբոլիստի:
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը`
Դարպասապահներ`
Օհանյան Ալբերտ («Փյունիկ-3»)
Մարտիրոսյան Գոռ («Բանանց-3»)
Պաշտպաններ`... մանրամասն »
27.04.2009
2009 թվականի Գավաթի եզրափակիչը` «Հանրապետականում»
2009 թվականի Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին: Հիշեցնենք, որ պատվավոր մրցանակի համար կպայքարեն Երևանի «Փյունիկն» ու «Բանանցը»: մանրամասն »
26.04.2009
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 5-րդ տուր
Ապրիլի 26-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի հետևյալ հանդիպումները`
«Միկա» - «Ուլիս» 0:0
Երևան, «Միկա» մարզադաշտ
Մրցավար` Կ. Նալբանդյան
«Բանանց» - «Արարատ» 1:0
Երևան, «Նաիրի» մարզադաշտ
Մրցավար` Ա. Ամիրխանյան
Գոլը` Արտակ Դաշյան, 19-11մ
«Գանձասար» - «Փյունիկ» 0:4
Կապան, «Գանձասար» մարզադաշտ
Մրցավար` Ա. Ճաղարյան
Գոլերը` Հենրիխ Մխիթարյան, 31, 45+3, 77, Գևորգ Ղազարյան, 32
Մանրամասն կարող եք տեսնել... մանրամասն »
25.04.2009
ՀՀ առաջնություն. Բարձրագույն խումբ. 5-րդ տուր
Ապրիլի 25-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի հետևյալ հանդիպումը`
«Շիրակ» - «Կիլիկիա» 3:1
Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար` Վ. Մինասյան
Գոլերը` Գևորգ Հովհաննիսյան, 8, Գառնիկ Սարգսյան, 13, Մկրտիչ Նալբանդյան, 90 («Շիրակ»), Գրիգոր Մովսիսյան, 51 («Կիլիկիա»)
5-րդ տուրի մյուս երեք հանդիպումները տեղի կունենան ապրիլի 26-ին:
Մանրամասն կարող էք տեսնել այստեղ մանրամասն »
25.04.2009
«Արսենալ Նոր Նորքը» հանդես կգա «Հրազդան» մարզահամալիրում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, այսուհետ «Արսենալ Նոր Նորք» թիմը Հայաստանի 2008-2009թթ. ֆուտզալի առաջնության իր բոլոր տնային հանդիպումները Երևանի ՀԷԿ մարզահամալիրի փոխարեն կանցկացնի Երևանի «Հրազդան» մարզահամալիրում: մանրամասն »
23.04.2009
Մեդիա սեմինար ՀՖՖ-ում
Ապրիլի 23-ին ՀՖՖ Լրատվական և Արտոնագրման բաժինների համատեղ ջանքերով անցկացվեց սեմինար-նիստ ակումբների ԶԼՄ-ների հետ կապերի գծով պատասխանատուների համար:
Այն պայմանավորված էր ինչպես ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի ակումբների արտոնագրման Ուղեցույցերի պահանջով, այնպես էլ ակումբների և նրանց լրատվական ծառայությունների հետ հնարավորինս սերտ կապեր ունենալու ՀՖՖ-ի քաղաքականությամբ:
Նիստը վարում էին ՀՖՖ Լրատվական բաժնի պետ Գեորգի Մաթևոսյանն ու Արտոնագրման բաժնի պետ Առնո Սարգսյանը: Որպես փորձագետներ սեմինարին էին հրավիրվել ՀՖՖ նախկին մամուլի քարտուղար Արայիկ Մանուկյանը («Արարատբանկ» ՓԲԸ-ի... մանրամասն »





