Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

13.03.2012
Հաստատվել են 2012-2013թթ. Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների և 2011-2012թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության խաղացանկերը
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով հաստատվել են 2012-2013թթ. Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերը, ինչպես նաև 2011-2012թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումների խաղացանկը: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցեն հետևյալ թիմերը` “Ուլիս”, “Փյունիկ”, “Գանձասար”, “Բանանց”, “Միկա”, “Իմպուլս”, “Շիրակ” և “Արարատ”: Առաջնությունը... մանրամասն »

12.03.2012
ՀԱՕԿ-ում երբեք տեղյակ չեն եղել, որ Հայաստանի ֆուտբոլային ընտրանիները քանիցս ընդգրկվել են օլիմպիական ցիկլերում եւ մասնակցել են ընտրական հանդիպումներին
Անդրադառնալով ՀԱՕԿ-ի լրատվության բաժնի տարածած հաղորդագրությանը` կապված Հայաստանի ֆուբոլային օլիմպիական ընտրանու ենթադրվող մարզահագուստի մասին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի վերջին մամուլի ասուլիսում արտահայտած մտքի հետ, ՀՖՖ մամուլի քարտուղարութունը տեղեկացնում է, որ. «Բոլորովին պարտադիր չէ, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարները տեղյակ լինեն, թե երբ, ինչ պարագայում, ինչ ցիկլերով է Հայաստանի ֆուտբոլային ընտրանին ընդգրկվում օլիմպիական մրցապայքարում: Առավել եւս պարտադիր չէ, որ տեղյակ լինեն, թե Հայաստանի ֆուտբոլային որ հավաքականը կարող է հավակնել օլիմպիական... մանրամասն »

12.03.2012
Հայաստանի ֆուտզալի առաջնություն. 11-րդ տուր
Մարտի 10-ին կայացան Հայաստանի ֆուտզալի առաջնության 11-րդ տուրի հանդիպումները` «Հրազդան»-«Շահումյան» 4:5 Հրազդան, ՄՊՄԴ «Հայաստան» Մրցավար` Էդուարդ Միքայելյան Գոլերը` «Հրազդան» - Սարո Մարդանյան-1, Վահան Սարգսյան-1, Վանիկ Ղազարյան-1, Հակոբ Ուզունյան-1: «Շահումյան» - Էդգար Կիրակոսյան-2, Արմեն Գյուլամբարյան-1, Գրիգոր Կապուկրանյան-1, Արմեն Դանիելյան-1: «Արմավիր»-«Գյումրի» 4:4 Արմավիր, Արմավիր մ/դ Մրցավար` Արթուր Համբարձումյան Գոլերը` «Արմավիր» - Արթուր Կարապետյան-2,... մանրամասն »

09.03.2012
Շնորհավորում ենք Արաս Օզբիլիսին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ հայկական ֆուտբոլի բազմահազար երկրպագուների անունից շնորհավորում ենք Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին ծննդյան օրվա առիթով: Մաղթում ենք առողջություն, նոր ձեռքբերումներ ու երկարակեցություն մեծ ֆուտբոլում, նոր գոլեր Հայաստանի ազգային հավաքականի կազմում: մանրամասն »

07.03.2012
Հայաստանը 44-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
2012 թվականի մարտի 7-ին հրապարակվել է ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Հայաստանի ազգային ընտրանին 601 միավորով զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 44-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականում է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, Հոլանդիան` երկրորդ տեղում է, երրորդ տեղը զբաղեցնում է Գերմանիայի ընտրանին: Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի ապրիլի 11-ին: 1. Իսպանիա – 1561 (միավոր) 2. Հոլանդիա – 1379 3. Գերմանիա – 1332 4. Ուրուգվայ - 1289 5. Բրազիլիա – 1157 6. Անգլիա – 1121 7. Պորտուգալիա - 1106... մանրամասն »

05.03.2012
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը` հավաքականի հանդիպումների և առաջիկա ծրագրերի մասին
Մարտի 5-ին ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ազգային ընտրանու գլխավոր մարզիչն անդրադարձավ ազգային հավաքականի հանդիպումներին Կիպրոսում, խոսեց ազգային հավաքականի առաջիկա ծրագրերից: Անդրադառնալով Սերբիայի եւ Կանադայի ազգային հավաքականների հետ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումներին, Վարդան Մինասյանը նշեց, որ հիմնական նպատակն էր տեսնել այն ռեզերվը, որն այս պահին պատրաստ է համալրել ազգային հավաքականը, քանի որ հավաքականը դեռ կայացման փուլում է, ու նաև դիտարկել այն խաղացողներին, ովքեր անցած տարի քիչ... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel