17.12.2008
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2008 թվականի դեկտեմբերի 20-ին ժամը 14:00-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում տեղի կունենա «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա» ԻԱՄ թիվ 6 հերթական ժողովը, որին կհաջորդի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը: մանրամասն »
17.12.2008
Փետրվարի 11-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Լատվիայի ընտրանու հետ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն է ձեռք բերել Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ` 2009 թվականի փետրվարի 11-ին այդ երկրի ազգային ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ: Լատվիայի և Հայաստանի հավաքականների հանդիպումը տեղի կունենա Կիպրոսում: մանրամասն »
17.12.2008
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 113-րդն է
2008 թվականի դեկտեմբերի 17-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է 3 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 113-րդ հորիզոնականը: Առաջատարների եռյակում փոփոխությունը միայն այն է, որ Հոլանդիան շրջանցել է աշխարհի գործող չեմպիոններին` իտալացիներին, ու հայտնվել երրորդ հորիզոնականում: Իսկ դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Եվրոպայի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը, որին հաջորոդում է մայրցամաքի փոխչեմպիոնը` Գերմանիան:
1. Իսպանիա – 1663 (միավոր)
2. Գերմանիա – 1381
3.... մանրամասն »
15.12.2008
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը հրավիրում են սովորելու "Ֆուտբոլի մրցավարների բարձրագույն դպրոցում":
Ուսման տևողությունը երկու տարի, արտադրությունից կտրված:
Ուսումն անվճար է:
Ընդունվել կարող են ՀՀ քաղաքացիները` ֆուտբոլի մարզային ֆեդերացիաների և ֆուտբոլի մարզային ակումբների ուղեգրերով: Ցանկացողները պետք է ներկայացնեն կրթության մասին համապատասխան փաստաթուղթ` միջնակարգ կրթության (ատեստատ), կամ ԲՈՒՀ-ի դիպլոմ (իսկականը կամ պատճեն), տեղեկանք բնակավայրից, 3x4 չափի 4 հատ լուսանկար և ուղեգիր:
Դիմորդների հետ անցկացվում են հարցազրույց... մանրամասն »
15.12.2008
Կարեն Նալբանդյանը կսպասարկի ԱՊՀ և Մերձբալթյան երկրների Համագործակցության գավաթի խաղարկության հանդիպումները
Հունվարի 17-25-ը Մոսկվայում կկայանա ԱՊՀ Համագործակցության գավաթի խաղարկությունը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական կոմիտեի որոշմամբ մեր երկիրը այդ մրցաշարին կներկայացնի երևանցի մրցավար Կարեն Նալբանդյանը: մանրամասն »
10.12.2008
ՀՖՖ Նախագահի ծրագրային հայտարարությունը 2009/2010 թվականների ակումբների արտոնագրման մրցաշրջանի համար
Հարգելի տիկնայք և պարոնայք
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս հայտարարությամբ սկսում է իր` ակումբների արտոնագրման համակարգի 6-րդ մրցաշրջանի աշխատանքները, որոնք վերաբերում են ՀՖՖ-ի 2009 թվականի և ՈՒԵՖԱ-ի 2009/10 թվականների մրցաշրջաններին։
Այս անգամ, ինչպես և նախորդ մրցաշրջանում, արտոնագրման ընթացակարգին կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին հանդես գալու իրավունք ստացած ակումբները և ՀՀ բարձրագույն խմբի առաջնությանը մասնակից բոլոր 8 թիմերի մայր-ակումբները։ Արտոնագրերն իրավունք կընձեռեն ակումբներին մասնակցել վերոնշյալ մրցաշարերին։
Ակումբների արտոնագրման գործընթացը,... մանրամասն »





