Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

26.02.2012
Շնորհավորում ենք Յուրա Մովսիսյանին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, հայկական ֆուտբոլի հազարավոր երկրպագուների անունից շնորհավորում ենք Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին` աղջկա ծննդյան կապակցությամբ: Մաղթում ենք փոքրիկին առողջություն, երջանիկ մանկություն եւ երջանիկ ապագա: մանրամասն »

22.02.2012
Սերբիա - Հայաստան` փետրվարի 28-ին, ժամը 18:00-ին, Կանադա - Հայաստան` փետրվարի 29-ին, ժամը 21:00-ին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 26-ից Հայաստանի ազգային հավաքականն իր ընդլայնված կազմով հավաք է անցկացնելու Կիպրոսի Լիմասոլ քաղաքում, որտեղ փետրվարի 29-ին, ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը հանդիպելու է Կանադայի ազգային հավաքականի հետ, իսկ կիպրոսյան մրցաշարի շրջանակներում փետրվարի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը հանդիպելու է Սերբիայի հավաքականի հետ: ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է, որ Սերբիա – Հայաստան հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 28-ին, Երևանի ժամանակով ժամը 18:00-ին, իսկ Կանադա – Հայաստան հանդիպումը... մանրամասն »

20.02.2012
Վարդան Մինասյան. «Հավաքի հիմնական նպատակը հնարավորինս շատ ֆուտբոլիստների դիտարկելն է»
Փետրվարի 26-ին Հայաստանի ազգային հավաքականն իր ընդլայնված կազմով կհանգրվանի Կիպրոսի Լիմասոլ քաղաքում: Վարդան Մինասյանի գլխավորած ընտրանին կիպրոսյան ավանդական միջազգային մրցաշարի շրջանակներում է սկսում 2012 թվականի իր առաջին նախապատրաստական հավաքը: Ծրագրային մարզումներից բացի, Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 28-ին 2012 թվականի իր առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի Սերբիայի ազգային հավաքականի հետ, իսկ փետրվարի 29-ին, ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը, Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Կանադայի ազգային հավաքականի հետ: Ինչպես նշեցինք,... մանրամասն »

18.02.2012
Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը պարտվեց «Փյունիկ-2»-ին
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի Ակադեմիայում փետրվարի 18-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց «Փյունիկ-2» թիմի հետ, ավարտելով ուսումնամարզական հավաքը: Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով` հօգուտ «Փյունիկ-2»-ի: մանրամասն »

17.02.2012
Այսուհետ նաեւ մանկապատանեկան ֆուտբոլի պաշտոնական էջ Facebook սոցիալական ցանցում եւ ալիք` YouTube-ում
Այսուհետ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Մանկապատանեկան ֆուտբոլի իր հատուկ պաշտոնական էջը կունենա Facebook սոցիալական ցանցում եւ պաշտոնական ալիքը` YouTube -ում: Այն պայմանավորված է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման առաջնահերթությամբ, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ռազմավարական զարգացման քաղաքականության հիմքում է հատկապես վերջին տասը տարիներին: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը բազմաթիվ առիթներով հատուկ կարեւորել է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, ենթակառուցվածքների ստեղծումը եւ ծրագրային այլ ձեռնարկումներ, որոնք ուղղված են մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում:... մանրամասն »

16.02.2012
Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը հաղթեց «Միկա-2»-ին
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի Ակադեմիայում շարունակվող ուսումնամարազական հավաքի շրջանակներում փետրվարի 16-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց «Միկա-2» թիմի հետ: Հանդիպումն ավարտվեց 4:1 հաշվով` հօգուտ Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականի: Փետրվարի 18-ին, ժամը 12:00, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի Ակադեմիայում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ուժերը կչափի "Փյունիկ-2"-ի հետ: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel