Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

24.08.2008
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Լիտվայում գրավեց 5-րդ տեղը
Օգոստոսի 24-ին Լիտվայի Պալանգա քաղաքում տեղի ունեցան ընկերական պատանեկան մրցաշարի վերջին օրվա հանդիպումները, որոնցից հետո որոշվեցին բոլոր մրցանակակիրները: Հայաստանի մինչև 17 տարեկանների ընտրանին 5-րդ տեղի համար պայքարում 3:0 հաշվով առավելության հասավ Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականի նկատմամբ: 39-րդ րոպեին հաշիվը բացեց Գևորգ Հ. Օհանյանը, երկրորդ կեսի 7-րդ րոպեին Գոռ Գուգուջյանը կրկնապատկեց այն , իսկ հանդիպման վերջակետը, մրցավարի ավելացրած ժամանակի 3-րդ րոպեին, դրեց Վարազդատ Հարոյանը: Մրցաշարի եզրափակիչում Ռուսաստանի պատանեկան հավաքականը 1:0 հաշվով առավելության Ադրբեջանի մինչև 17... մանրամասն »

23.08.2008
ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության. 17-րդ տուր
Օգոստոսի 23-ին տեղի ունեցան ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության 17-րդ տուրի հետևյալ հանդիպումները` "Արարատ"-"Բանանց" 1:0 Գոլը` Ջեֆերսոն Էնրիկե, 61 "Գանձասար"-"Միկա" 1:0 Գոլը` Ալեքսանդր Պետրոսյան, 79 "Ուլիս"-"Կիլիկիա" 1:1 Գոլերը` Արտյոմ Ադամյան, 11 ("Ուլիս"), Ռաֆայել Մկրտչյան, 47 ("Կիլիկիա") Տուրի վերջին հանդիպումը` "Փյունիկ"-"Շիրակ" կկայանա օգոստոսի 25-ին: Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

22.08.2008
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2008 թ օգոստոսի 6-ից սկսվում է մարզական լրագրողների, հեռուստալրագրողների, ֆոտոլրագրողների և ռադիոլրագրողների հավատարմագրում` 2008 թվականի սեպտեմբերի 6-ին կայանալիք 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի Հայաստան – Թուրքիա հանդիպման լուսաբանման համար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ս.թ. օգոստոսի 6-ից սկսում է լրագրողների հավատարմագրումը` Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայանալիք 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի Հայաստան – Թուրքիա խաղը լուսաբանելու համար: Հավատարմագրերը տրվելու են անվանական եւ միայն վերը նշված հանդիպման համար: Հավատարմագրման... մանրամասն »

22.08.2008
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը տարավ իր առաջին հաղթանակը Լիտվայում
Օգոստոսի 22-ին Լիտվայի Պալանգա քաղաքում տեղի ունեցան ընկերական պատանեկան մրցաշարի երրրորդ տուրի հանդիպումները: Խմբային մրցաշարի իր վերջին խաղում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ուժերը չափեց Լիտվայի պատանեկան երկրորդ ընտրանու հետ: Արդեն չորրորդ րոպեին մեր տղաներն առջևում էին 2:0 հաշվով: Առաջին իսկ րոպեին խաղի հաշիվը բացեց Գևորգ Կ. Օհանյանը, իսկ կրկնապատկեց այն` Դավիդ Սուջյանը: Այնուհետև լիտվացիներին հաջողվեց վերականգնել հաշվի տարբերությունը` արդյունքի հասնելով 31-րդ և 65-րդ րոպեներին: Բայց, Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականին հանդիպման վերջին րոպեին, այնուամենայնիվ,... մանրամասն »

22.08.2008
ՀՀ Առաջին խմբի առաջնություն. 17-րդ տուր
Օգոստոսի 22-ին տեղի ունեցան Հայաստանի 2008 թվականի առաջին խմբի առաջնության 17-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Գանձասար-2»-«Միկա-2» 3:2 Գոլերը` Վահե Դավթյան, 11, 55, Կոնստանտին Պաունեսկու, 70 («Գանձասար-2»), Ալիկ Խաչատրյան, 63, 80 («Միկա-2») «Փյունիկ-2»-«Շիրակ-2» 4:0 Գոլերը` Սարգիս Արոյան, 23, 40, Արտակ Եդիգարյան, 30, Անդրանիկ Կարապետյան, 76 «Արարատ-2»-«Բանանց-2» 3:2 Գոլերը` Գեղամ Մարտիրոսյան, 7, Հակոբ Ղազարյան, 43, Դավիթ Բաղդասարյան, 75 («Արարատ-2»), Ռաֆայել Ղազարյան,... մանրամասն »

21.08.2008
Հայաստան – Թուրքիա. երիտասարդական հավաքականներ 2:1
Օգոստոսի 20-ին Հայաստանի երիտասարդական ընտրանին Երևանի «Հրազդան» մարզադաշտում 2009 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության շրջանակներում ընդունեց Թուրքիայի մինչև 21 տարեկանների հավաքականին: Թուրքերի համար այս հանդիպումը մրցաշարային առումով չափազանց մեծ նշանակություն ուներ, իսկ մեր թիմը, ճիշտ է կորցրել է հաջորդ փուլ անցնելու բոլոր հնարավորությունները, միևնույն է ներդրեց իր ողջ ուժերն ու հիանալի հաղթանակ տարավ: Ունենալով բավական մեծ առավելություն ամբողջ առաջին կեսի ընթացքում Վարուժան Սուքիասյանի սաներին, այնուամենայնիվ, չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Երկրորդ կեսում... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel