20.01.2012
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպումներ է ունեցել Յոզեֆ Բլատերի եւ Միշել Պլատինիի հետ
Ռուսաստանի ֆուտբոլային միության 100-ամյակի եւ ԱՊՀ գավաթի խաղարկության 20-ամյակի հանդիսություններին մասնակցելու նպատակով Սանկտ-Պետերբուրգում գտնվող ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպումներ է ունեցել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի հետ: Ջերմ եւ բարեկամական մթնոլորտում անցած հանդիպումների ընթացքում Ռուբեն Հայրապետյանն ու համաշխարհային եւ եվրոպական ֆուտբոլային կառույցների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրության մի շարք հարցեր: մանրամասն »
18.01.2012
«Հրազդան» մարզադաշտը պատրաստվելու է Հայաստան-Իտալիա հանդիպմանը
Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադառնալով «Հրազդան» մարզադաշտի խնդրին, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել է. «Հրազդան» մարզադաշտի հարցը փակված է: Տաքերն ընկնելուն պես մենք պատրաստվելու ենք վերակառուցել մարզադաշտը եւ պատրաստել Իտալիայի դեմ խաղին»: Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի գավաթի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 12-ին: մանրամասն »
18.01.2012
Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Կանադայի եւ Սերբիայի հավաքականների հետ
Facebook սոցիալական ցանցի իր էջում պատասխանելով փետրվարին Հայաստանի ազգային հավաքականի անցկացնելիք ընկերական հանդիպումներին, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել է. «Փետրվարի 28,29-ին Հայաստանի հավաքականը երկու խաղ ունի Կիպրոսում` Սերբիայի եւ Կանադայի ազգային հավաքականների հետ: Պայմանագիրը մոտ օրերս ստորագրելուց հետո նոր ցանկանում էինք հրապարակել: Քանի որ երկրպագուները անհամբեր են, ստիպված ստորագրելուց առաջ եմ հայտարարում: Ստորագրելուց հետո ավելի հստակ համոզված կլինեք, որ խաղերը լինելու են հենց այդ երկու հավաքականների հետ»: մանրամասն »
18.01.2012
Վարդան Մինասյան. «Ռուսաստանի առաջնություն տեղափոխվելը առաջընթաց է Մարկոսի համար»
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գտնվում է Իսպանիայում, որտեղ ներկա է գտնվել ռուսական «Կուբան» ակումբի ուսումնամարզական հավաքին: Sportbox.ru-ի հետ զրույցում Մինասյանն անդրադարձել է ԵՎՐՈ-2012-ի եզրափակիչ փուլի վիճականահության արդյունքներից, կրասնոդարյան ակումբի և իր հետագա պլանների մասին:
- Վարդա'ն, դուք չեք թաքցնում, որ այստեղ եք եկել սովորելու համար: Այդպիսի բան հազվադեպ կարելի է լսել ազգային հավաքականի մարզչի պարագայում:
- Սովորել միշտ էլ պետք է: Նա, ով դա չի անում, չի կատարելագործվում: Վստահեցնում եմ ձեզ, նույնիսկ Կապելոն, ով արդեն... մանրամասն »
18.01.2012
Կանադա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 29-ին, Կիպրոսի Լիմասոլ քաղաքում
Կանադայի ֆուտբոլի ֆեդերացիայի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև այսօր ստորագրված պայմանագրի համաձայն, փետրվարի 29-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքի "Ցիրիոն" մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կանադայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ:
Հիշեցնենք, որ փետրվարի 29-ը ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օր է: մանրամասն »
18.01.2012
Հայաստանը 45-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
2012 թվականի հունվարի 18-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: 2011թ. դեկտեմբերի 21-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է մեկ տեղով և 612 միավորով զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 45-րդ հորիզոնականը:
Առաջին հորիզոնականում է աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, Հոլանդիան` երկրորդ տեղում է, երրորդ տեղը պահապանեց Գերմանիայի ընտրանին:
Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի 2012թ. փետրվարի 15-ին:
1. Իսպանիա – 1564 (միավոր)
2. Հոլանդիա – 1365
3. Գերմանիա – 1345
4. Ուրուգվայ - 1309... մանրամասն »





