Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

03.05.2012
Առաջին անգամ Հայաստանում` դարպասապահների մարզիչների սեմինար ՖԻՖԱ-ի հովանու ներքո
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի Ակադեմիայում, առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ դարպասապահների մարզիչներին սեմինար ՖԻՖԱ-ի հովանու ներքո: Սեմինարը վարում էր ՖԻՖԱ-ի հրահանգիչ, սլովակ մասնագետ Ալեքսանդր Վենցելը: Սեմինարին մասնակցում էին Հայաստանի Բարձրագույն խբմի թիմերի դարպասապահների բոլոր մարզիչները, մարզիչներ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև մի շարք ակումբների գլխավոր մարզիչներ: 5 օր տևած սեմինարի ընթացքում անցկացվեցին ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ: Մարզիչները ծանոթացան դարպասապահների մարզման տարբեր ոճերին բոլոր տարիքային խմբերում, տեղի ունեցավ փորձի... մանրամասն »

03.05.2012
Տեղի ունեցավ ՀՖՖ Կարգապահական կոմիտեի հերթական նիստը
Մայիսի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի անդամ Ռոբերտ Դալլաքյանի նախագահությամբ: Նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

03.05.2012
Հայաստան – Ղազախստան ազգային հավաքականների հանդիպման տոմսերը վաճառվում են մայիսի 4-ից
2012թ. հունիսի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին տեղի կունենա Հայաստան – Ղազախստան ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը վաճառվում են մայիսի 4-ից «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում: Տոմսերի արժեքն է` - հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ - արևելյան տրիբունա` 5000 դրամ - արևմտյան տրիբունա` 8000 դրամ Առաքման... մանրամասն »

02.05.2012
Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը` 6-րդն է «Ղազախստանի նախագահի գավաթի» մրցաշարում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ղազախստանի մայրաքաղաք Ալմա Աթիում անցկացվում է «Ղազախստանի նախագահի գավաթի» մրցաշարը: Այսօր Հայաստանի ընտրանին հանդիպել է Թուրքիայի իր հասակակիցների հետ 5-6 տեղերի համար խաղում: Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվել է ոչ-ոքի 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել է Թուրքիայի հավաքականը 5:4 հաշվով: մանրամասն »

02.05.2012
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Մայիսի 6-ին, ժամը 17:00-ին նշանակված Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Արարատ»-«Փյունիկ» և «Ուլիս»-«Բանանց» հանդիպումները տեղափոխվել են և կկայանան մայիսի 5-ին, ժամը 17:00-ին: Ապրիլի 28-ին, ժամը 16:00-ին նշանակված Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Իմպուլս»-«Ուլիս» և «Գանձասար»-«Շիրակ» հանդիպումները կկայանան մայիսի 8-ին, ժամը 17:00-ին: Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ... մանրամասն »

30.04.2012
Գյումրիում կայացավ ՀՖՖ 10-րդ ժողովը
Ապրիլի 29-ին Գյումրիում, «Տիգրան Մեծ» հանդիսասրահում տեղի ունեցավ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի 10-րդ ժողովը: Մինչ ժողովի աշխատանքները սկսելը տեղի ունեցավ ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստ` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ: Գործկոմի անդամները քննարկեցին և հաստատեցին «Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխման կանոնանկարգ»-ի նոր խմբագրությունը, ինչպես նաև որոշում ընդունեցին ժողովի պատվիրակների հաստատմանն առաջարկել անկախ աուդիտորի թեկնածությունը և կասեցնել ՀՖՖ գործկոմի անդամ Հովհաննես Վարյանի լիազորությունները: Այնուհետև տեղի ունեցավ ՀՖՖ 10-րդ ժողովի... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel