Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

19.02.2011
"Ազգային" արտոնագրերը շնորհվեցին Բարձրագույն խմբի թիմերին
Փետրվարի 15-ին ՀՖՖ-ի շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) նիստը, ուր կայացվեց որոշում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների “ազգային” արտոնագրերի վերաբերյալ, ինչը թույլ կտա նրանց մասնակցել ՀՀ Բարձրագույն խմբի 2011թ-ի առաջնությանը: Նիստը վարում էր Արտոնագրման կոմիտեի նախագահ, ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժանմունքի պետ Արա Լոպոյանը: Նիստին ներկա էին կոմիտեի նախագահի տեղակալ Սաթենիկ Ամիրանյանը, անդամներ Հակոբ Համբարձումյանը և Հրաչյա Ղամբարյանը: ՀՖՖ Արտոնագրման բաժինը ներկայացնում էին ՀՖՖ Արտոնագրման բաժնի... մանրամասն »

18.02.2011
Հաստատվեցին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության և Հայաստանի Գավաթի խաղարկության խաղացանկերը
Հաստատվեցին 2011թ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության և 2011թ. Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի խաղացանկերը, որոնք կարող եք ներբեռնել այստեղ : մանրամասն »

18.02.2011
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Փետրվարի 19-ին, ժամը 10:00-ին, Արտաշատի «Քաղաքային» մարզադաշտում տեղի կունենա մրցավարների ֆիզպատրաստվածության քննություննը, որը կանցկացնի ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ` ֆիզիկական պատրաստվածության մարզիչ Գժեգոժ Կժոսեկը: մանրամասն »

15.02.2011
Սեմինար-պարապմունք ՀՖՖ-ում ՖԻՖԱ-ի տրանսֆերների համադրման համակարգում տեղ գտած փոփոխությունների վերաբերյալ
2011 թվականի փետրվարի 14-ին ՀՖՖ գրասենյակում ՖԻՖԱ-ի տրանսֆերների համադրման համակարգի (ՏՀՀ) շրջանակներում կայացավ սեմինար-պարապմունք Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 8 ակումբների, ինչպես նաև «Կիլիկիա» ակումբի ՏՀՀ պատասխանատուների համար: Սեմինարը վարում էին ՏՀՀ պատասխանատուներ ՀՖՖ Միջազգային բաժնի պետ Սաթենիկ Ամիրանյանն ու միջազգային բաժնի մասնագետ Նաիրա Աբրամյանը: Սեմինարը նվիրված էր Տրանսֆերների համադրման համակարգում տեղ գտած նոր փոփոխություններին, որոնք վերաբերում էին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների տրանսֆերային գործընթացին և անչափահաս ֆուտբոլիստների առաջին գրանցմանն ու... մանրամասն »

11.02.2011
Հայաստանի Մ-19 և Մ-17 հավաքականները անցկացնում են ուսումնամարզական հավաք
Փետրվարի 10-ից Հայաստանի Մ-19 և Մ-17 հավաքականները անցկացնում են ուսումնամարզական հավաք: Երկու ընրանիներն էլ հանգրվանել են ՀՖՖ տեխնիկական կենտրոնում և մարզումներ կանցկացնեն փետրվարի 10-ից 22-ը: Հավաքականների գլխավոր մարզիչներ Վարազդատ Ավետիսյանն ու Սուրեն Չախալյանը թիմեր են հրավիրել հետևյալ ֆուտբոլիստների` Մ-19 հավաքական` Դարպասապահներ Տիգրան Կանդիկյան «Ռաբոտնիչկի», ՆՀՀ Մակեդոնիա Ալբերտ Օհանյան «Փյունիկ» Պաշտպաններ Դավիթ Լևոնյան «Փյունիկ» Աշոտ Կարապետյան «Միկա» Տիգրան Վարդանյան «Փյունիկ»... մանրամասն »

10.02.2011
Ընկերական հանդիպում. Հայաստան-Վրաստան 1:2
Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ մեկնարկեց նոր մրցաշրջանում: Փետրվարի 9-ին մեր թիմը նոմինալ դաշտի տերի կարգավիճակով Լիմասոլ քաղաքի “Ցիրիոն” մարզադաշտում ընդունել էր Վրաստանի հավաքականին և պարտվեց 1:2 հաշվով: Մեր թիմը խաղադաշտ դուրս եկավ առանց Ռոբերտ Արզումանյանի և Յուրա Մովսիսյանի, ովքեր նախօրեին վնասվածքներ ստացան և չկարողացան մասնակցել հանդիպմանը: Առաջին կեսի սկզբնամասում թիմերը փոխանակվեցին սուր գրոհներով, ընդ որում, եթե Գևորգ Ղազարյանի հարվածից հետո, գնդակը սլացավ ուղղահայաց դարպասաձողի կողքով, Ջանո Անանիձեն ավելի նպաստավոր դիրքից շեղ հարվածեց: Քիչ անց... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel