Գլխավոր
հովանավոր

VivaCell

Սամսոն Հակոբյան

Print

Հակոբյան Սամսոն Սուրիկի
Մ.Գ.Թ., դոցենտ


Ծնվել է 10.06.1954 թ., Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղում

1971թ. ավարտել է Ստեփանավանի Ստեփան Շահումյանի անվան N 1 միջնակարգ դպրոցը
1972-74 թթ. ծառայել է խորհրդային բանակում
1979թ. ավարտել է Ֆիզիկական Կուլտուրայի Հայկական Պետական ինստիտուտը
1995թ. Ռուսաստանի Պետական Ֆիզիկական Կուլտուրայի ակադեմիայում պաշտպանել է գիտական թեզը, ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
1996թ. ստացել է դոցենտի կոչում

Հրատարակել է`
2004թ. ֆուտբոլ դասագիրքը
2009թ. Հանրակրթական դպրոցների «ֆուտբոլ» առարկայի ծրագիրը
2009թ. ֆուտբոլ ուսումնա-մեթադական ձեռնարկը
1979թ.-ից մինչ օրս` 5-ը գիտամեթադական աշխատանք
40 թեզիս և գիտական հոդված

1974-80 թթ. հանդես է եկել ՖԻՄԱ և Հայաստանի մականախաղի հավաքական թիմերում, մասնակցել է ԽՍՀՄ առաջնություններին, Գավաթի խաղարկություններին և ժողովուրդների 7-րդ սպարտակիադային
1979թ.-ից ԽՍՀՄ սպորտի վարպետ
1987թ. ստացել է Համամիութենական կարգի մրցավարի կոչումը
Հայաստանի բազմակի չեմպիոն և գավաթակիր

Մարզել է`
ՖԻՄԱ-ի ֆուտբոլի և մականախաղի հավաքական թիմերը և Հրազդանի «Հրազդան» մականախաղի թիմը
1979թ.-ից աշխատում է Ֆիզիկական Կուլտուրայի Հայկական Պետական ինստիտուտի, ֆուտբոլի և թենիսի ամբիոնում

2005թ.-ից ՀՖՖ մասսայական ֆուտբոլի բաժնի և «Բաց Զվարճալի Ֆուտբոլի Դպրոցներ» ծրագրի հրահանգիչ
2008թ.-ից ՀՖՖ տեսչական կոմիտեի անդամ

Ամուսնացած է, ունի երեք երեխա, մեկ թոռնիկ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel Grand Candy ArmRusGasProm Tramondi Vega