Հրաչիկ Աղաբեկյան

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ

Ծնվել է 1989 թվականի հուլիսի 12-ին։

2010 թ․ ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ստացել բակալավրի որակավորման աստիճան:

2012-2013 թթ․ սովորել է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայում:

2014 թ․ ավարտել  է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ստացել մագիստրոսի որակավորման աստիճան:

2012-2013 թթ․ աշխատել է «ԴՅՈՒՖԻ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ում, որպես մենեջեր:

2013 թ․-ից առ այսօր աշխատում է «ՍԱՆՌԱՅՍ ՍՈՖՏՎԵՌ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ում, որպես գործադիր տնօրեն:

2015 թ․ սեպտեմբերի 14-ից աշխատել է «Ֆուտբոլային Ակումբ Ուրարտու» մարզական հասարակական կազմակերպությունում, որպես ֆինանսական գծով տնօրեն:

2016 թ․ հունիսի 27-ից մինչև 2022թ. հուլիսի 1-ը զբաղեցրել է «Ուրարտու» ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ