Փոքր դաշտեր

2004 թվականին ՈՒԵՖԱ-ն որոշում կայացրեց ֆուտբոլի զարգացման եւ մասսայականացման, ինչպես նաև ֆուտբոլի «սոցիալական պատասխանատվության» շրջանակներում իրականացնել «Փոքր դաշտեր» նախագիծը` որոշակի ներդրում կատարելով ՈՒԵՖԱ-ի անդամ երկրներում:

 

   

    

ՀՖՖ ղեկավարությունը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ, ինչպես Հայաստանում, այնպես էլ ՈՒԵՖԱ-ի կենտրոնական գրասենյակում բազմաթիվ հանդիպումներ ունեցավ ՈՒԵՖԱ-ի ղեկավարության, «Փոքր դաշտեր» նախագիծը համակարգող պաշտոնյաների հետ, մշակվեց Հայաստանում «Փոքր դաշտեր» նախագծի իրականացման ծրագիրը եւ ժամանակացույցը: ՀՖՖ-ն առաջարկեց նաեւ իր մոտեցումները` Հայաստանում նախագիծն ավելի արդյունավետ իրականացնելու եւ կառավարելու առումով` նկատի ունենալով Հայաստանի համար նման ենթակառուցվածքի կարեւորությունը եւ նշանակությունը:    

 

Նախագիծը նախատեսում էր 2005-2008թթ. ընթացքում նվազագույնը 20 «Փոքր դաշտեր»-ի կառուցում: Որպես առաջին քայլ` ՈՒԵՖԱ-ն իր 50-ամյակի կապակցությամբ հոբելյանական «Փոքր դաշտեր» նվիրաբերեց բոլոր անդամ երկրներին` այդ թվում եւ Հայաստանին:

Առաջին չորս «Փոքր դաշտերը» Հայաստանում տեղադրվեցին Երևանի երեք` Կենտրոն, Ավան եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքերում:

Առաջին «Փոքր դաշտը» տեղադրվեց Երեւանի Կենտրոն համայնքի Ագաթանգեղոսի 7 հասցեում, որի հանդիսավոր բացումը կատարվեց ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Պեր Ռավն Օմդալի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մասնակցությամբ:

 

   

 

ՀՖՖ-ն նաեւ մարզագույք, ֆուտբոլային հանդերձանք եւ գնդակներ նվիրեց Երեւանի համայնքների պատանի ֆուտբոլիստներին:

Երկրորդ «Փոքր դաշտը»  տեղադրվեց Կենտրոն համայնքի Խորենացի 47 հասցեում, որի հանդիսավոր բացմանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ մասնակցեց ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրեն Լարս Քրիստեր Օլսոնը:

 

      

 

Երեւանի Ավան եւ Քանաքեռ-Ձեյթուն համայնքների «Փոքր դաշտերի» բացմանն արդեն մասնակցեց Միշել Պլատինին, ով Հայաստանում էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրավերով:

 

   

 

Այս նախագիծն ուներ բացառիկ առանձնահատկություն. այն նախատեսում էր, որ  ծրագրին պարտադիր մասնակցություն պետք է ունենային տվյալ երկրների տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք` «Փոքր դաշտերը» ստանալով  որպես նվիրաբերություն, պետք է պարտավորություն ստանձնեիրն  հոգալ դրանց տեղադրման համար տարածքի հատկացման եւ նախապատրաստման, լուսավորության ապահովման, հետշահագործման խնամքի ու պահպանման ծախսերը: Բացի այդ, «Փոքր դաշտերը» պետք է կառուցվեին հնարավորինս խիտ բնակեցված եւ հանրակրթական դպրոցներին մոտ սկզբունքներով;

 

   

 

2005-2007 թթ. ընթացքում նախատեսված 20-ի փոխարեն ՀՖՖ-ն` իրականացնելով լրացուցիչ ներդրումներ, Երեւանում եւ Հայաստանի մարզերում կառուցեց 42 «Փոքր դաշտեր», որոնք նվիրաբերվեցին տեղական համայնքներին:

 

   

 

Այսօր Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կառուցել եւ տեղադրել է շուրջ 100 նմանատիպ «Փոքր դաշտեր», որոնք յուրօրինակորեն ծառայում են Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, ֆուտբոլի մասսայականացմանը:

 

 

 

«Փոքր դաշտեր»տեղադրված են հետեւյալ հասցեներում`

 

     
Երևան, Նոր Նորքի համայնք Նոր Նորքի 8-րդ զանգված, թիվ 186 դպրոցի մոտ
     
     
     
Երևան, Նոր Նորքի համայնք Նորքի 9-րդ զանգված 16, 17 շենքերի բակ
     
     
     
Երևան, Կենտրոն համայնք Ագաթանգեղոսի 8 շենք, բակ
     
     
     
Երևան, Ավան համայնք Նարեկացու թաղամաս 40 շ., բակ
     
     
     
Երևան, Կենտրոն համայնք Մ. Խորենացու 47 շ., բակ



Երևան, Նոր Նորքի համայնք, Նոր Նորքի 1-ին զանգված, ոստիկանության մոտ/ Երևան, Նոր Նորքի համայնք, Նոր Նորքի 2-րդ զանգված, թիվ 164 դպրոցի մոտ/ Երևան, Նոր Նորքի համայնք, Նոր Նորքի 2-րդ զանգված Մոլդովական 15, 16, 17 շենքերի բակ/ Երևան, Ավան համայնք, Իսահակյան թաղամաս 3/3 շ., բակ/ Երևան, Ավան համայնք, Ավան-Առինջ 1-ին մասնաշենք, 1/7 շենքի բակ/ Երևան, Ավան համայնք, Դուրյան թաղամաս 48 շենքի մոտ/ Երևան, Ավան համայնք, Չարենց թաղամաս 18 շենքի բակ/ Երևան, Ավան համայնք, Թումանյան թաղամաս 18 շենքի բակ/ Երևան, Ավան համայնք, Քուչակ թաղամաս 15 և 16 շենքերի բակ/ Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Հ/արևմտյան Ա-1 թաղամաս, Շերամի 99, 105, 107, 109 շ., բակ/ Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Ծ. Իսակովի 20/3, 50/7 շ., բակ/ Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Բ-2 թաղամաս 56, 58, 59 շեների բակ/ Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Բաբաջանյան 89,91, 93, 95, 99 շենքի բակ/ Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Շերամի 17 շենքերի բակ/ Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Բաբաջանյան 111, 113, 117 շենքերի բակ/ Երևան, Արաբկիրի համայնք, Կիևյան 2 շ., բակ/ Երևան, Արաբկիրի համայնք, Տոլբուխինի 4 ա/ Երևան, Էրեբունի համայնք, Արցախի փողոց հ.հ. 10 վ., 10գ., շ., բակ/ Երևան, Աջափնյակ համայնք, Շինարարների 14,16 շենքերի բակ/ Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Զ. Սարկավագի 131 շենքի բակ/ Երևան, Շենգավիթ համայնք, Բագրատունյաց 34, 34 ա շենքերի բակ/ Երևան, Դավիթաշեն համայնք, Դավիթաշենի I թաղամաս 27, 28, 29 շենքերի բակ/ Կոտայքի մարզ, գյուղ Առինջ, Բուժարանի բակ/ Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, 6-րդ միկրոշրջան, ԵԲԿ-1 շ, բակ/ Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, 6-րդ միկրոշրջան, 36 շ., բակ/ Կոտայքի մարզ, քաղաք Չարենցավան, 5-րդ թաղամաս 17, 18 շենքերի բակ/ Լոռու մարզ, քաղաք Ստեփանավան, Վիրահայոց թաղամաս 78 շենքի հարակից տարածք/ Լոռու մարզ, քաղաք Ստեփանավան, Գ. Նժդեհի փողոցի հարակից տարածք/ Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Տիգրան Մեծի 44 շ. հարակից տարածք/ Լոռու մարզ, քաղաք Տաշիր, Էրեբունու փողոց 5, 6, 7, 12, 19 շենքերի բակ/ Վայոց Ձորի մարզ, քաղաք Վայք/ Հյուսիս Արևմտյան թաղամաս թիվ 1 միջնակարգ դպրոցի, հարակից տարածք/ Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, Անկախության 2 և Մաշտոցի 1 շենքերի բակ/ Սյունիքի մարզ, քաղաք Սիսիան, Ա. Մանուկյան փ., տուրբազայի տարածք/ Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, Շահումյան փողոց, թիվ 4-րդ դպրոցի հարակից տարածք/ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Սևքարեցի Սաքոյի փողոց, թիվ 4 դպրոցի հարակից տարածք/ Գեղարքունիքի մարզ, քաղաք Սևան,4-րդ միկրոշրջան, 22 շենքերի բակ

Ֆան Ակումբ Ֆան Ակումբ

Սիրո՞ւմ եք ֆուտբոլ: Սիրո՞ւմ եք թիմային պայքար: Սիրո՞ւմ եք Հայաստանի ազգային հավաքականը: Միացեք Հայաստանի ազգային հավաքականի ֆան-ակումբին:

Մանրամասն

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 9 20
2. Շիրակ 9 17
3. Գանձասար-Կապան 9 12
4. Բանանց 9 12
5. Արարատ 8 5
6. Փյունիկ 8 5