Նորություններ

-
Նոր խաղադաշտեր և մարզադաշտեր Հայաստանի և Արցախի ամբողջ տարածքում (ֆոտոշարքեր)
30.09.201612:05
Նոր խաղադաշտեր և մարզադաշտեր Հայաստանի և Արցախի ամբողջ տարածքում (ֆոտոշարքեր)

Արդեն ավելի քան տասը տարի ժամանակակից, զարգացած  ֆուտբոլային ենթակառուցվածքների ստեղծումը, նոր խաղադաշտերի, նոր սերնդի մարզադաշտերի կառուցումը, որն ուղղակիորեն փոխկապակցված է  մանկապատանեկան ֆուտբոլի շարունակական զարգացման հետ,  եղել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ռազմավարության գերակա ուղղությունը:

 

Այսօր էլ, որպես կարևորագույն առաջնահերթություն, ՀՖՖ-ն շարունակում է նոր ֆուտբոլային ենթակառուցվածքների ստեղծումը՝ ընդգրկելով Հայաստանի և Արցախի ամբողջ տարածքը:

 

Երևանում, Հայաստանի այլ քաղաքներում, Արցախում կառուցվել և կառուցվում են նոր մարզադաշտեր, բնական և արհեստական խոտածածկով նոր սերնդի խաղադաշտեր, փոքր խաղադաշտեր և այլն:

 

Պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվելու այլ պայմաններ է ժառանգվում նոր սերնդին:

 

ՀՖՖ պաշտոնական կայքը՝ ֆոտոշարքերով  Առայժմ՝ չորս ուղղություն

 

 

Ձորաղբյուր

 

Միջազգայնորեն ընդունած պայմաններին համապատասխան 105 x 68 չափի նոր խաղադաշտ Ձորաղբյուրում: Կառուցվել է վերջին 3 ամիսների ընթացքում: Այն մաս է կազմում ակումբային ենթակառուցվածքների զարգացմանն աջակցելու ՀՖՖ ծրագրի: Այստեղ իր մարզումներն է անցկացնում Երևանի «Արարատը»: Հիանալի որակի արհեստական խոտածածկով այս խաղադաշտը պատրաստ է ընդունել մանկապատանեկան մրցաշարերի հանդիպումներ: Այստեղ կարող են մարզվել նաև Բարձրագույն և Առաջին Խմբերի թիմերը: Նախատեսվում է նաև տրիբունաների կառուցում խաղադաշտի հարակից տարածքում, ինչը հնարավորություն կտա այստեղ անցկացնել նաև Հայաստանի առաջնության հանդիպումներ:

 

   

 

   

 

 

«Փյունիկ»

 

Արհեստական ամենավերջին սերնդի խոտածածկեր են տեղադրվել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի երկու մարզադաշտերում, ինչը նույնպես մաս է կազմում ակումբային ենթակառուցվածքների զարգացմանն աջակցելու ՀՖՖ ծրագրի: Արհեստական խոտածակով է փոխարինվել ակումբի` նախկինում բնական խոտածածկ ունեցող խաղադաշտերից մեկը: Այն համապատասխանում է միջազգայնորեն ընդունված 105 x 68 չափի ստանդարտներին և հնարավորություն ունի անցկացնել միջազգային կարևոր հանդիպումներ: Մյուս խաղադաշտը ծավալներով փոքր է, սակայն նոր սերնդի հիանալի խոտածածկի շնորհիվ այստեղ տարվա տարբեր եղանակների հնարավոր կլինի անցկացնել մարզումներ, մանկապատանեկան թիմերի մասնակցությամբ փոքրիկ մրցաշարեր և այլն:

 

   

   

 

Դիլիջան

 

Դիլիջան քաղաքի UWC Dilijan քոլեջում բացված ֆուտբոլային խաղադաշտ, որը կառուցվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մասնակցությամբ եւ համապատասխանում է FIFA-ի չափանիշներին և որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ վերջերս:

Բնական խոտածածկով ժամանակակից այս խաղադաշտը դարձել է ոչ միայն Քոլեջի սիրտը, այլև Դիլիջանի երիտասարդության հետ կապերը սերտացնելու, առողջ ապրելակերպով և ժամանակակից ֆուտբոլով զբաղվելու կենտրոն:

 

   

   

 

 

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

 

Շարունակական զարգացման ծրագրերից չի կարող դուրս մնալ ֆուտբոլային ենթակառուցվածքների մեր հպարտությունը՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոնը, ֆուտբոլի ակադեմիան: Այստեղ առկա արհեստական խոտածածկով խաղադաշտերից մեկն այս պահին նորոգման փուլում է: Արդեն հնացած խոտածածկը փոխարինվում է նոր, ավելի ժամանակակից սերնդի խոտածածկով: Արհեստական խոտածածկով մեկ այլ խաղադաշտում շինարարական աշխատանքներ են ընթանում: Խոտածածկը դեռևս տեղադրված չէ, բայց հատուկ մասնագետներն աշխատում են հետագայում դրա տեղադրման համար տարածքը հարթեցնելու, բարեկարգելու ուղղությամբ:

 

   

 

  

   

   

 

Առաջիկայում գնում ենք այլ ակումբներ, Սևան, Չարենցավան, Էջմիածին, Վանաձոր, Արմավիր, Արցախ: Սպասեք:

 

Լուսանկարները` Տիգրան Իսկանդերյանի, Mediamax.am-ի և UWC Dilijan-ի:

.

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 17 33
2. Բանանց 17 29
3. Փյունիկ 17 27
4. Արարատ-Արմենիա 17 26
5. Լոռի ՖԱ 17 25
6. Շիրակ 17 22
7. Գանձասար-Կապան 17 22
8. Արարատ 17 13
9. Արցախ ՖԱ 16 12