Նորություններ

-
Կայացել է Ֆուտբոլը Բարեկամության Համար ծրագրի վիճակահանությունը
17.03.201711:45
Կայացել է Ֆուտբոլը Բարեկամության Համար ծրագրի վիճակահանությունը

2016 թ. Հայաստանն առաջին անգամ մասնակցեց ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ծրագրին, որը «Գազպրոմ»  ընկերության կողմից իրականացվող ծրագիր է՝ որպես «Գազպրոմը երեխաների համար» համաշխարհային սոցիալական ծրագրի մաս: Այս տարի ևս Հայաստանը կմասնակցի ծրագրին: Կազմակերպիչները փոխել են մասնակիցների ընտրության և մրցաշարի անցկացման կարգը: Եթե նախորդ տարի մրցաշարին մասնակցում էր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի/Ֆուտբոլի ակադեմիայի մանկապատանեկան թիմերից մեկը, ապա այս տարի ծրագրին կմասնակցի ընդամենը մեկ ներկայացուցիչ՝ մինչև 12 տարեկան ֆուտբոլիստ: Հայաստանը կներկայացնեն նաև մինչև 12 տարեկան 1 և չափահաս 2 լրագրող, որոնց ընտրության կարգի մասին ևս կհայտարարվի ավելի ուշ:

Այս անգամ մրցաշարը կանցկացվի հունիսի 26-ից հուլիսի 3-ը Սանկտ-Պետերբուրգում՝ Կոնֆեդերացիայի գավաթի 2017 խաղարկության օրերին: Իսկ երեկ կայացավ մրցաշարի վիճակահանությունը: Մասնակից 64 երկրների բաժանվեցին 8-ական թիմերի: Հայաստանի մասնակից հարձակվողն ընդգրկվեց վենեսուելացի հարձակվողի, իսլանդացի, պակիստանցի և սլովենացի պաշտպանների, հարավաֆրիկացի և հարավկորեացի կիսապաշտպանների և հնդիկ դարպասապահի հետ միևնույն թիմում:

 

ՀՖՖ պաշտոնական կայքը կշարունակի ներկայացնել մրցաշարի հետ կապված բոլոր մանրամասները: Հետևեք թարմացումներին:

Ֆան Ակումբ Ֆան Ակումբ

Սիրո՞ւմ եք ֆուտբոլ: Սիրո՞ւմ եք թիմային պայքար: Սիրո՞ւմ եք Հայաստանի ազգային հավաքականը: Միացեք Հայաստանի ազգային հավաքականի ֆան-ակումբին:

Մանրամասն

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 20 39
2. Շիրակ 20 37
3. Գանձասար-Կապան 20 36
4. Փյունիկ 20 33
5. Բանանց 20 16
6. Արարատ 20 6