Նորություններ

-
Ֆուտզալի ՀՀ առաջնություն. «Լեոն» և «Չարբախը» ամրապնդվում են առաջին երկու հորիզոնականում
19.03.201716:48
Ֆուտզալի ՀՀ առաջնություն. «Լեոն» և «Չարբախը» ամրապնդվում են առաջին երկու հորիզոնականում

Մարտի 18-ին և 19-ին կայացան ֆուտզալի Հայաստանի առաջնության 13-րդ տուրի հանդիպումները: Տուրի առաջին խաղում «Լեոն» հաստատեց առաջատարի իր բարձր կարգը՝ հաղթելով Ալավերդիում 13:5 հաշվով: Երկրորդ տեղում ընթացող «Չարբախը» արտագնա խաղում համառ պայքարում պարտության մատնեց ՎՊՀ-ին՝ 8:6 հաշվով: Գործող չեմպիոնը՝ ՀՊՏՀ-ն, գերազանցեց «Արթիկին» 9:4 հաշվով, իսկ «Գյումրին» սեփական հարկի տակ 11:8 հաշվով հաղթեց «Արմենիա Թրավելին»:

13 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 34 միավորով գլխավորում է «Լեոն», «Չարբախը» երկրորդն է` 31 միավորով,  իսկ ՎՊՀ-ն 24 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: 

14-րդ տուրի հանդիպումները կկայանան մարտի 25-ին և 26-ին:

Ֆան Ակումբ Ֆան Ակումբ

Սիրո՞ւմ եք ֆուտբոլ: Սիրո՞ւմ եք թիմային պայքար: Սիրո՞ւմ եք Հայաստանի ազգային հավաքականը: Միացեք Հայաստանի ազգային հավաքականի ֆան-ակումբին:

Մանրամասն

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 15 30
2. Գանձասար-Կապան 15 24
3. Բանանց 15 22
4. Շիրակ 15 19
5. Փյունիկ 15 17
6. Արարատ 15 9