Նորություններ

-
ՀՖՖ-ն կհամագործակցի IBSA-ի հետ
24.03.201712:30
ՀՖՖ-ն կհամագործակցի IBSA-ի հետ

Այսօր ՀՖՖ գրասենյակում կայացավ հանդիպում ՀՖՖ և IBSA (Կույրերի Միջազգային Սպորտային Ասոցիացիա) կազմակերպության ներկայացուցիչների միջև: ՀՖՖ-ն ներկայացնում էին Առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը և ՀՖՖ Հավաքական թիմերի և Մասսայական ֆուտբոլի բաժնի պետ Մարինա Թաշչյանը, իսկ IBSA կազմակերպությունը՝ Եվրոպայում Կույրերի ֆուտբոլի զարգացման ծրագրի համակարգող Դեվիդ Ստիրտոնը, IBSA-ի ֆուտբոլի ենթակոմիտեի նախագահ Ուլրիխ Պֆիստերերը: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի ազգային պարօլիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը և գլխավոր քարտուղար Ռուզաննա Սարգսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կառույցների միջև հետագա համագործակցության եզրերը: Այսուհետ ՀՖՖ-ն IBSA-ի հետ համագործակցության շրջանակներում ուշադրություն կդարձնի Հայաստանում կույրերի ֆուտբոլի տարածմանն ու զարգացմանը:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 13 26
2. Արարատ 13 26
3. Շիրակ 13 25
4. Ալաշկերտ 13 23
5. Լոռի ՖԱ 13 22
6. Նոա 13 20
7. Փյունիկ 13 16
8. ՈՒրարտու 13 15
9. Գանձասար-Կապան 13 10
10. ՖԱ Երևան 13 0