Նորություններ

-
Մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին՝ «Չարբախ»-«Լեո»
19.05.201710:52
Մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին՝ «Չարբախ»-«Լեո»

Մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին՝ ԿԱ ՊԵԿ ( նախկին «Միկա») մարզադահլիճում կկայանա ֆուտզալի Հայաստանի առաջնության եզրափակիչ երկրորդ հանդիպումը «Չարբախի» և «Լեոյի» միջև: Եզրափակչի առաջին խաղում հետխաղային 6-մետրանոցներով հաղթել էր «Լեոն»: Սա նշանակում է, որ մայիսի 20-ին կայանալիք խաղում հաղթելու դեպքում «Լեոն» կնվաճի Հայաստանի չեմպիոնի կոչումը, որից հետո կկայանա նաև չեմպիոնական գավաթի հանձնման արարողությունը: Եթե հաղթի «Չարբախը», ապա չեմպիոնը կորոշվի երրորդ խաղում, որի անցկացման ամսաթիվը հայտնի կդառնա ավելի ուշ: Եզրափակիչ երկրորդ հանդիպումը և չեմպիոնական գավաթի հնարավոր հանձնման արարողությունը լուսաբանել ցանկացող լրագրողները կարող են իրենց լրագրողական բեյջերով ներկայանալ ԿԱ ՊԵԿ մարզադահլիճ մայիսի 20-ին՝ ժամը 13:30-ից սկսած: Երկրպագուների համար մուտքն ազատ է:   

 







Ֆան Ակումբ Ֆան Ակումբ

Սիրո՞ւմ եք ֆուտբոլ: Սիրո՞ւմ եք թիմային պայքար: Սիրո՞ւմ եք Հայաստանի ազգային հավաքականը: Միացեք Հայաստանի ազգային հավաքականի ֆան-ակումբին:

Մանրամասն

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 30 64
2. Գանձասար-Կապան 30 57
3. Շիրակ 30 53
4. Փյունիկ 30 45
5. Բանանց 30 21
6. Արարատ 30 12