Նորություններ

-
«Գանձասար-Կապանը» նվազագույն հաշվով  զիջեց «Մլադոստին»
30.06.201700:20
«Գանձասար-Կապանը» նվազագույն հաշվով զիջեց «Մլադոստին»

Հունիսի 29-ին՝ Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում, կայացավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը Չեռնոգորիան ներկայացնող «Մլադոստ» թիմի և «Գանձասար-Կապանի» միջև: «Մլադոստը» հաղթեց նվազագույն 1:0 հաշվով: Միակ գոլը հանդիպման 57-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով խփեց Միլան Դյուրիշիչը:

 

«Գանձասար-Կապանը» հանդես եկավ հետևյալ կազմով՝ 

 

12. Գրիգոր Մելիքսեթյան 2. Ալեքս Ջունիոր 6. Վբեյմար Անգուլո (88. Վարդան Բակալյան, 85) 9. Քրիստոֆեր Մանդիանգու (8.Սարգիս Շահինյան, 68) 10. Վալմերսոն (17. Աշոտ Կարապետյան, 83) 11. Լուբամբո Մուսոնդա 13. Դամիր Մեմովիչ 18. Հայկ Իշխանյան (ա) 19. Վասպուրակ Մինասյան 20. Արթուր Յուսպաշյան 28. Կլաուդիր

 

Պահեստայինների նստարանին մնացին՝ 50. Ֆիլի Իլիկ 22. Գեղամ Հարությունյան 23. Արա Խաչատրյան 31. Արթուր Ադամյան 

 

Գլխավոր մարզիչ՝ Աշոտ Բարսեղյան 

Ֆան Ակումբ Ֆան Ակումբ

Սիրո՞ւմ եք ֆուտբոլ: Սիրո՞ւմ եք թիմային պայքար: Սիրո՞ւմ եք Հայաստանի ազգային հավաքականը: Միացեք Հայաստանի ազգային հավաքականի ֆան-ակումբին:

Մանրամասն

Բարձրագույն խումբ