Նորություններ

-
«Ալաշկերտը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց ԲԱՏԵ-ի հետ
12.07.201723:22
«Ալաշկերտը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց ԲԱՏԵ-ի հետ

Հուլիսի 12-ին՝ Բելառուսի Բորիսով քաղաքի «Բորիսով Արենա» մարզադաշտում, կայացավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը բելառուսական ԲԱՏԵ-ի և Երևանի «Ալաշկերտի» միջև: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։
Պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 18-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Սկիզբը ժամը 20:00-ին։

1-0` Ալեքսեյ Ռիաս, 43
1-1` Ալեքսեյ Ռիաս, 78, ինքնագոլ

«Ալաշկերտը» հանդես եկավ հետևյալ կազմով`

55. Արսեն Բեգլարյան, 2. Դմիտրի Խովբոշա, 3. Անդրանիկ Ոսկանյան, 5. Դանիել Ստոյկովիչ, 7. Միհրան Մանասյան (15. Ուրոշ Նենադովիչ, 90+2), 8. Գագիկ Դաղբաշյան, 9. Արտակ Դաշյան, 10. Խորեն Վերանյան (ա), 13. Միլյան Յաբլան, 17. Արտակ Եդիգարյան (11. Զավեն Բադոյան, 73), 20. Արթուր Եդիգարյան (4. Մլադեն Ժելկովիչ, 86)։

Պահեստայինների նստարանին մնացին` 1. Գևորգ Կասպարով, 6. Արարատ Առաքելյան, 14. Լեսթեր Պելտիեր, 19. Վահագն Մինասյան

Գլխավոր մարզիչ` Աբրահամ Խաշմանյան

Ֆան Ակումբ Ֆան Ակումբ

Սիրո՞ւմ եք ֆուտբոլ: Սիրո՞ւմ եք թիմային պայքար: Սիրո՞ւմ եք Հայաստանի ազգային հավաքականը: Միացեք Հայաստանի ազգային հավաքականի ֆան-ակումբին:

Մանրամասն

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Շիրակ 6 15
2. Ալաշկերտ 6 11
3. Բանանց 6 9
4. Փյունիկ 6 5
5. Գանձասար-Կապան 6 5
6. Արարատ 6 4