Նորություններ

-
Հայաստանի ազգային հավաքականը մարզվեց Աստանայում
07.10.201722:24
Հայաստանի ազգային հավաքականը մարզվեց Աստանայում

Հոկտեմբերի 7-ին Հայաստան ազգային հավաքականն անցկացրեց նախախաղային մարզում «Աստանա Արենա» մարզադաշտում: Հավաքականի հետ Ղազախստան ժամանած բոլոր ֆուտբոլիստները մասնակցեցին մարզմանը: Կարճատև նախավարժանքից հետո թիմը կատարեց խաղային տարբեր վարժություններ, այնուհետև, բաժանվելով 2 մասի, անցկացրեց ձեռքով գնդակը միմյանց փոխանցելու յուրահատուկ խաղ: Մարզումն ավարտվեց երկկողմանի խաղով:

 

Ղազախստան-Հայաստան հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 8-ին՝ «Աստանա Արենա» մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ Երևանի ժամանակով 20:00-ին:

Ֆան Ակումբ Ֆան Ակումբ

Սիրո՞ւմ եք ֆուտբոլ: Սիրո՞ւմ եք թիմային պայքար: Սիրո՞ւմ եք Հայաստանի ազգային հավաքականը: Միացեք Հայաստանի ազգային հավաքականի ֆան-ակումբին:

Մանրամասն

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 15 30
2. Գանձասար-Կապան 15 24
3. Բանանց 15 22
4. Շիրակ 15 19
5. Փյունիկ 15 17
6. Արարատ 15 9