Նորություններ

-
Հենրիխ Մխիթարյանը 8-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ
22.12.201714:19
Հենրիխ Մխիթարյանը 8-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2017թ. քվեարկության արդյունքները:

Հավաքելով  190 միավոր` Հայաստանի 2017 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և 7-րդ անգամ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: 2017 թվականի ընթացքում Մխիթարյանը նվաճել է Եվրոպա Լիգայի, Անգլիայի լիգայի գավաթները, ընդգրկվել է Եվրոպա Լիգայի խորհրդանշական հավաքականում: Մխիթարյանն այսօր ամենաճանաչված հայերից մեկն է աշխարհում: Համաշխարհային ամենահեղինակավոր լրատվամիջոցները գրեթե ամեն օր անդրադառնում եմ Մխիթարյանին՝ նշելով նաեւ Հայաստան անունը եւ այս առումով ահռելի է Մխիթարյանի ավանդը աշխարհում Հայաստանի եւ հայ ժողովրդի ճանաչելիության, ազգային արժեքների հանրահռչակման գործում:

-         «Հպարտ եմ, որ 8-րդ անգամ արժանանում են Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Շնորհակալ եմ բոլորին այս բարձր պատվի համար: Առիթից օգտվելով ցանկանում են շնորհավորել ամբողջ հայ ժողովրդին առաջիկա Ամանորի ու Սուրբ Ծննդյան օրվա կապակցությամբ: Թող 2018 թվականը մեր երկրի եւ ժողովրդի համար դառնա խաղաղության, բարեկեցության տարի: Հուսով եմ, որ 2018 թվականը նաեւ բեկումնային է լինելու մեր ֆուտբոլի համար եւ Հայաստանի ազգային հավաքականի հետ նոր նվաճումներ ենք արձանագրելու», - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ զրույցում նշել է Մխիթարյանը:

 

Ընդհանուր առմամբ, 39 քվեարկողներից 38-ը Մխիթարյանի անունը նշել են առաջին տեղում:

35 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ում անունը 10 անգամ նշվել է երկրորդ, 5 անգամ՝ երրորդ տեղում:

25 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ուրալ» թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ում անունը 7 անգամ նշվել է երկրորդ, 4 անգամ՝ երրորդ հորիզոնականում:

Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Ֆան Ակումբ Ֆան Ակումբ

Սիրո՞ւմ եք ֆուտբոլ: Սիրո՞ւմ եք թիմային պայքար: Սիրո՞ւմ եք Հայաստանի ազգային հավաքականը: Միացեք Հայաստանի ազգային հավաքականի ֆան-ակումբին:

Մանրամասն

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 30 50
2. Բանանց 30 44
3. Գանձասար-Կապան 30 43
4. Շիրակ * 30 38
5. Փյունիկ 30 36
6. Արարատ 30 21

* Համաձայն Կարգապահական Կոմիտեի 05.05.2018թ. որոշման: