Նորություններ

-
Սեմինար-հանդիպում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների հետ
15.01.201817:28
Սեմինար-հանդիպում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների հետ

Հունվարի 15-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների արտոնագրման պատասխանատուների հետ, որը վարում էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը:

2017թ. դեկտեմբերի 22-ին հրապարակվեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի տարեկան ծրագրային հայտարարությունը, որը սովորաբար ազդարարում է արտոնագրային մրցաշրջանի սկիզբը: Այն արտոնագրերը, որոնք կտրվեն ակումբներին մրցաշրջանի ընթացքում, հիմք են հանդիսանալու և իրավունք են ընձեռելու նրանց մասնակցել ՀՀ Բարձրագույն խմբի 2018/2019 թթ. առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային պաշտոնական մրցաշարերին նույն մրցաշրջանի ընթացքում:

2018/2019 Արտոնագրման մրցաշրջանին մասնակցում են նաև Հայաստանի Առաջնության Առաջին խմբում հանդես եկող «Էրեբունի», «Լոռի.», «Արցախ» և «Արարատ-Մոսկվա» ֆուտբոլային ակումբները:

Սեմինար-հանդիպման ընթացքում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների արտոնագրման հարցերով պատասխանատուներին ներկայացվեցին բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել նախորդ մրցաշրջանի համեմատ՝ կապված արտոնագրման չափանիշների հետ: Հանդիպման ժամանակ ակումբների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալ այն պահանջների հետ, որոնք նրանք պետք է ներկայացնեն մինչև փետրվար՝ արտոնագրային ոչ ֆինանսական փաստաթղթերի հետ կապված: Այդ փաթեթի հիման վրա նրանք կստանան արտոնագրեր մարտ ամսին և իրավունք՝ մասնակցելու օգոստոսին մեկնարկող ՀՀ Բարձրագույն խմբի նոր մրցաշրջանին:

Ֆան Ակումբ Ֆան Ակումբ

Սիրո՞ւմ եք ֆուտբոլ: Սիրո՞ւմ եք թիմային պայքար: Սիրո՞ւմ եք Հայաստանի ազգային հավաքականը: Միացեք Հայաստանի ազգային հավաքականի ֆան-ակումբին:

Մանրամասն

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 30 50
2. Բանանց 30 44
3. Գանձասար-Կապան 30 43
4. Շիրակ * 30 38
5. Փյունիկ 30 36
6. Արարատ 30 21

* Համաձայն Կարգապահական Կոմիտեի 05.05.2018թ. որոշման: