Նորություններ

-
Մեկնարկում է ՀՖՖ մարզչական դասընթացների ընդունելությունը
15.01.201817:45
Մեկնարկում է ՀՖՖ մարզչական դասընթացների ընդունելությունը

Ս․թ․ հունվարի 15-ից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է 2018 թվականի մարզչական Ներածական և Բ, Ա և Պրո դասընթացների ընդունելությունը։ Ընդունելությունը կտևի մինչև փետրվարի 28-ը։ Դասընթացների ժամանակացույցը կհաստատվի ընդունելության ավարտից հետո։ Ստորև ներկայացնում ենք ընդունելության ընթացակարգը՝ ըստ դասընթացների։

 

ՀՖՖ Մարզչական Ներածական դասընթաց և Բ արտոնագիր

 

Այն անձինք, ովքեր ցանկանում են մասնակցել ՀՖՖ Մարզչական Ներածական և Բ արտոնագրի 2018 թվականի դասընթացին, ս․թ․ հունվարի 15-ից մինչև փետրվարի 28-ը կարող են լրացնել մասնակցության դիմում-հայտը (ներբեռնել այստեղ) և ուղարկել licensing@ffa.am էլեկտրոնային հասցեով։ Դիմում-հայտի հետ անհրաժեշտ է կցել նաև անձնագրի և մեկ հատ 3*4 չափսի լուսանկարի գունավոր սկան տարբերակները։ Դասընթացին կարող են մասնակցել 21 տարին լրացած բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են ստանալ ֆուտբոլի մարզչի նախնական կրթություն և ծավալել մարզչական գործունեություն:

 

Ներածական դասընթացի ավարտից հետո մասնակիցը հանձնում է համապատասխան քննություն։ Քննության դրական արդյունքի պարագայում մասնակիցը շարունակում է ուսուցումը Բ արտոնագրի դասընթացի շրջանակներում։ Ներածական հատվածի քննության ձախողման պարագայում մասնակցի հետագա ուսուցումը Բ արտոնագրի դասընթացի շրջանակներում դադարեցվում է։

 

Մարզչական Ներածական և Բ արտոնագրի դասընթացի մասնակցության գումարը կազմում է 200,000 ՀՀ դրամ։


ՀՖՖ Մարզչական Ա արտոնագիր

 

Այնանձինք, ովքեր ցանկանում են մասնակցել ՀՖՖ Մարզչական Ա արտոնագրի 2018 թվականի դասընթացին, ս․թ․ հունվարի 15-ից մինչև փետրվարի 28-ը կարող են լրացնել մասնակցության դիմում-հայտը (ներբեռնել այստեղ) և ուղարկել licensing@ffa.am էլեկտրոնային հասցեով։ Դիմում-հայտի հետ միասին անհրաժեշտ է ուղարկել նաև հետևյալ փաստթղթերի գունավոր սկան տարբերակները՝

 

1. գործող մարզչական Բ արտոնագիր

2. անձնագիր

3. մեկհատ 3x4 չափի լուսանկար

4. դասընթացին դիմելու պահին մարզչական աշխատանքի առկայության փաստը և նվազագույնը մեկ տարվա աշխատանքային փորձը հավաստող հետևյալ 2 այլ ընտրանքներից մեկը՝

 

- աշխատանքային գրքույկ

- տեղեկանք աշխատավայրից

 

ՀՖՖ Մարզչական Ա արտոնագրի դասընթացի մասնակցության վճարը կազմում է 400,000 ՀՀ դրամ։ 

 

ՀՖՖ Մարզչական Պրո արտոնագիր

 

Այն անձինք, ովքեր ցանկանում են մասնակցել ՀՖՖ Մարզչական Պրո արտոնագրի 2018 թվականի դասընթացին, ս․թ․ հունվարի 15-ից մինչև փետրվարի 28-ը կարող են լրացնել մասնակցության դիմում-հայտը (ներբեռնել այստեղ) և ուղարկել licensing@ffa.am էլեկտրոնային հասցեով։ Դիմում-հայտի հետ միասին անհրաժեշտ է ուղարկել նաև հետևյալ փաստթղթերի գունավոր սկան տարբերակները՝

 

1. գործող մարզչական Ա արտոնագիր

2. անձնագիր

3. մեկ հատ 3x4 չափի լուսանկար

4. դասընթացին դիմելու պահին մարզչական աշխատանքի առկայության փաստը և նվազագույնը մեկ տարվա աշխատանքային փորձը հավաստող հետևյալ 2 այլընտրանքներից մեկը՝

 

- աշխատանքային գրքույկ

- տեղեկանք աշխատավայրից

 

ՀՖՖ Մարզչական Պրո արտոնագրի դասընթացի մասնակցության վճարը կազմում է 2,500,000 ՀՀ դրամ։

Ֆան Ակումբ Ֆան Ակումբ

Սիրո՞ւմ եք ֆուտբոլ: Սիրո՞ւմ եք թիմային պայքար: Սիրո՞ւմ եք Հայաստանի ազգային հավաքականը: Միացեք Հայաստանի ազգային հավաքականի ֆան-ակումբին:

Մանրամասն

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 2 3
2. Արցախ ՖԱ 1 3
3. Ալաշկերտ 1 3
4. Արարատ 2 3
5. Շիրակ 2 2
6. Բանանց 2 1
7. Լոռի ՖԱ 2 1
8. Գանձասար-Կապան 0 0
9. Փյունիկ 0 0