Նորություններ

-
Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերի գնային նոր քաղաքականություն
01.03.201814:27
Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերի գնային նոր քաղաքականություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ազգային հավաքականի հանդիպումների տոմսերի գնային նոր քաղաքականության անցնելու մասին:

Այսուհետ յուրաքանչյուր տարվա սկզբում վաճառվելու է ազգային հավաքականի հանդիպումերի աբոնեմենտներ. մարզասերները կարող են ձեռք բերել տարեկան աբոնեմենտներ 50 տոկոս զեղչով: 2018 թվականի աբոնեմենտները ներառելու են հետեւյալ 5 հանդիպումները,

 

24.03.2018 թ.՝ Հայաստան – Էստոնիա (ընկերական հանդիպում)

27.03.2018 թ.՝ Հայաստան – Լիտվա (ընկերական հանդիպում)

06.09.2018 թ.՝ Հայաստան – Լիխտենշտեյն (Ազգերի լիգայի հանդիպում)

13.10.2018 թ.՝ Հայաստան – Ջիբրալթար (Ազգերի լիգայի հանդիպում)

16.10.2018 թ.՝ Հայաստան – ՆՀՀ Մակեդոնիա (Ազգերի լիգայի հանդիպում)

 

2018 թվականի մարտի 1-ից Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից կարող եք ձեռք բերել տարեկան աբոնեմենտներ: Վաճառքում են լինելու Հյուսիսային եւ Հարավային տրիբունաների տարեկան աբոնեմենտներ, որոնց գինը կազմում է 8 հազար դրամ: Տեղերը սահմանափակ են:

 

Միեւնույն ժամանակ մարտի 1-ից վաճառքում են լինելու Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումների տոմսերը:

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մարտի 24-ին՝ ժամը 18:00-ին կայանալու է Հայաստան-Էստոնիա, իսկ մարտի 27-ին, ժամը 19:00-ին՝ Հայաստան - Լիտվա ընկերական հանդիպումները:

 

Այս հանդիպումների տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից:

Մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 4000-5000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 3000-4000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 2000 դրամ:

 

Տոմսերի հետ կապված հարցերով զանգահարել միայն «Հանրապետական» մարզադաշտ` 55 53 52, 55 53 51: Առաքումն իրականացվում է 077 52 30 34 հեռախոսահամարով:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 25 46
2. Բանանց 25 43
3. Փյունիկ 25 43
4. Ալաշկերտ 25 43
5. Լոռի ՖԱ 25 38
6. Շիրակ 25 31
7. Գանձասար-Կապան 25 27
8. Արցախ ՖԱ 24 18
9. Արարատ 25 15