Նորություններ

-
«Լեոն»՝ 2017-2018թթ. ֆուտզալի Հայաստանի չեմպիոն
02.06.201821:05
«Լեոն»՝ 2017-2018թթ. ֆուտզալի Հայաստանի չեմպիոն

Հունիսի 2-ին կայացավ ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնության եզրափակչի երրորդ հանդիպումը «Լեո» և «Չարբախ» թիմերի միջև: Երկու խաղերից հետո առջևում էր «Լեոն» 2:0 հաշվով: Հիշեցնենք, որ համաձայն մրցաշարի կանոնակարգի՝ չեմպիոնի տիտղոսը նվաճում է եզրափակչի այն մասնակիցը, որը տոնում է երեք հաղթանակ:

Լարված պայքարում իր երրորդ հաղթանակը տոնեց «Լեոն», այս անգամ 5:3 հաշվով և երկրորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն: Հանդիպման ավարտից հետո Չեմպիոնական Գավաթը հաղթողին հանձնեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործկոմի անդամ, ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 3 9
2. Արարատ-Արմենիա 2 6
3. Շիրակ 3 6
4. Լոռի ՖԱ 2 4
5. Նոա 3 4
6. Ալաշկերտ 2 3
7. Փյունիկ 2 3
8. Գանձասար-Կապան 3 2
9. ՖԱ Երևան 3 0
10. ՈՒրարտու 3 0