Նորություններ

-
ՈՒԵՖԱ-ի որոշումը «Շիրակ» ՖԱ գործով
11.06.201811:41
ՈՒԵՖԱ-ի որոշումը «Շիրակ» ՖԱ գործով

Ինչպես նախապես տեղեկացվել էր՝ «Շիրակ» ՖԱ գործով ՈւԵՖԱ-ն ևս ս/թ մայիսի 18-ին հարուցել էր կարգապահական վարույթ:  ՀՖՖ-ն ստացել է այդ գործով ՈՒԵՖԱ-ի Բողոքարկման մարմնի 2018թ. հունիսի 5-ի որոշումը:

 

Որոշման համաձայն (30-32-րդ կետեր)` ՈՒԵՖԱ-ի Բողոքարկման մարմինը գործում առկա ապացույցների հիման վրա հաստատված է համարել, որ «Շիրակ» ՖԱ-ն իր պաշտոնյայի միջոցով ներգրավված է եղել ազգային առաջնության խաղի ելքի վրա ազդելու մեջ:  

 

Հաստատված համարելով նշված հանգամանքները` ՈՒԵՖԱ-ի Բողոքարկման մարմինը, այնուամենայնիվ, դադարեցրել է կարգապահական վարույթը, քանի որ «Շիրակ» ՖԱ-ն մինչև վարույթի ավարտը` 2018թ. մայիսի 25-ին ՈՒԵՖԱ-ին ուղղված դիմումով կամավոր հրաժարվել է 2018/19թթ. ակումբային մրցաշարերի մասնակցությունից:  ՈՒԵՖԱ-ն ընդգծել է, որ նման պայմաններում էական չէ` ակումբի որակազրկումը կլինի Բողոքարկման մարմնի որոշմամբ, թե ակումբի կամավոր որոշմամբ, քանի որ երկու դեպքում էլ հետևանքը նույնն է:

 

Այդուհանդերձ, որոշման 33-րդ կետի համաձայն` չի բացառվում, որ «Շիրակ» ՖԱ-ի նկատմամբ տվյալ փաստերի հիման վրա հետագայում նոր կարգապահական վարույթ հարուցվի:

 

Որոշման բնագիր անգլերեն տեքստին և դրա հայերեն թարգմանությանը կարող եք ծանոթանալ այստեղ՝  անգլերեն բնօրինակ, հայերեն թարգմանություն:

Ֆան Ակումբ Ֆան Ակումբ

Սիրո՞ւմ եք ֆուտբոլ: Սիրո՞ւմ եք թիմային պայքար: Սիրո՞ւմ եք Հայաստանի ազգային հավաքականը: Միացեք Հայաստանի ազգային հավաքականի ֆան-ակումբին:

Մանրամասն

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Լոռի ՖԱ 10 20
2. Բանանց 10 20
3. Ալաշկերտ 10 19
4. Փյունիկ 10 18
5. Արարատ-Արմենիա 10 15
6. Գանձասար-Կապան 9 9
7. Շիրակ 10 9
8. Արցախ ՖԱ 9 6
9. Արարատ 10 5