Նորություններ

-
Մեկնարկեց ՀՖՖ մարզչական Ներածական դասընթացը
11.06.201816:24
Մեկնարկեց ՀՖՖ մարզչական Ներածական դասընթացը

Հունիսի 11-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց ՀՖՖ մարզչական Ներածական դասընթացը: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի Ներածական դասընթացը անց է կացվելու երկու փուլով, ինչը պայմանավորված է մասնակիցների մեծ քանակով: Դասընթացի կազմակերպչական և վերահսկողության ամբողջ գործընթացը իրականացվում է ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից: Ուսանողները այսօրվանից սկսած կմասնակցեն մեկ շաբաթ տևողությամբ դասընթացին և քննությունները հաջողությամբ հանձնելու դեպքում հնարավորություն կստանան մասնակցելու ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի դասընթացին, որը կմեկնարկի ս.թ. հուլիսի 9-ին: Ներածական դասընթացը վարում են ՀՖՖ հրահանգիչներ Աշոտ Ավետիսյանը, Արթուր Հովհաննիսյանը, Սամվել Սարգսյանը և Հայկ Գևորգյանը:

Ֆան Ակումբ Ֆան Ակումբ

Սիրո՞ւմ եք ֆուտբոլ: Սիրո՞ւմ եք թիմային պայքար: Սիրո՞ւմ եք Հայաստանի ազգային հավաքականը: Միացեք Հայաստանի ազգային հավաքականի ֆան-ակումբին:

Մանրամասն

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 30 50
2. Բանանց 30 44
3. Գանձասար-Կապան 30 43
4. Շիրակ * 30 38
5. Փյունիկ 30 36
6. Արարատ 30 21

* Համաձայն Կարգապահական Կոմիտեի 05.05.2018թ. որոշման: