Նորություններ

-
Ֆուտզալի կանանց Հայաստանի նորաստեղծ հավաքականը անցկացնում է առաջին մարզումները
30.06.201820:06
Ֆուտզալի կանանց Հայաստանի նորաստեղծ հավաքականը անցկացնում է առաջին մարզումները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է իր ծրագրերի իրականացումը կապված կանանց ֆուտբոլի զարգացման հետ: Հունիսի 29-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում իր առաջին մարզումն անցկացրեց ֆուտզալի կանանց Հայաստանի նորաստեղծ հավաքականը: Մարզումներն անցկացնում է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը: Ընթացիկ մարզումների ծրագիրը նախատեսված է ավարտել հուլիսի 1-ին:

 

Հավաքականը մասնակցելու է 2019 թվականի Ֆուտզալի Կանանց Եվրոպայի առաջին առաջնության ընտրական մրցաշարին: Նախընտրական փուլի հանդիպումները կայանալու են օգոստոսի 21-ից 26-ը ընկած ժամանակահատվածում: Նախընտրական փուլի վիճակահանությունը կայանալու է հուլիսի 5-ին:

Ֆան Ակումբ

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 14 29
2. Փյունիկ 15 27
3. Բանանց 14 26
4. Լոռի ՖԱ 14 24
5. Շիրակ 15 19
6. Արարատ-Արմենիա 14 17
7. Գանձասար-Կապան 14 13
8. Արցախ ՖԱ 14 12
9. Արարատ 14 7