Նորություններ

-
«Էրեբունի» ՍԱ-ն կմասնակցի Առաջին խմբի առաջնությանը
04.07.201814:25
«Էրեբունի» ՍԱ-ն կմասնակցի Առաջին խմբի առաջնությանը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2018-2019 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել՝ «Ալաշկերտ-2», «Բանանց-2», «Բանանց-3», «Գանձասար-Կապան-2», «Փյունիկ-2», «Արարատ-2», «Արարատ-Արմենիա-2», «Շիրակ-2», «Լոկոմոտիվ», «Յունիոր Սևան» և «Ավան ՖԱ» թիմերը:

ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացնում է, որ Առաջին խմբի առաջնությունում հանդես է գալու ևս մեկ թիմ՝ «Էրեբունին»: Ակումբը սահմանված կարգով և ժամկետներում մասնակցության հայտ չէր ներկայացրել ՀՖՖ: Ավելի ուշ Առաջին խմբում հանդես գալու մտադրությամբ «Էրեբունի» ՍԱ-ն  դիմել է ՀՖՖ և, հաշվի առնելով, որ ակումբը՝ իր մանկապատանեկան թիմերով ներկայացված է լինելու Հայաստանի տարբեր տարիքային առաջնություններում, ՀՖՖ ղեկավարությունն որոշեց՝ թույլատրել «Էրեբունի» թիմին հանդես գալ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում:

Ֆան Ակումբ Ֆան Ակումբ

Սիրո՞ւմ եք ֆուտբոլ: Սիրո՞ւմ եք թիմային պայքար: Սիրո՞ւմ եք Հայաստանի ազգային հավաքականը: Միացեք Հայաստանի ազգային հավաքականի ֆան-ակումբին:

Մանրամասն

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Լոռի ՖԱ 7 16
2. Փյունիկ 7 15
3. Բանանց 7 13
4. Արարատ-Արմենիա 7 11
5. Ալաշկերտ 7 10
6. Արցախ ՖԱ 7 6
7. Շիրակ 7 5
8. Արարատ 7 5
9. Գանձասար-Կապան 6 3