Նորություններ

-
Մեկնարկեց ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացը
05.07.201821:04
Մեկնարկեց ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացը

Հուլիսի 5-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեց ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացը, որին մասնակցում են Ա արտոնագիր ունեցող 13 մարզիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ ՊՐՈ արտոնագիրն ՈՒԵՖԱ-ի մարզչական որակավորման բարձրագույն կատեգորիան է, որն իրավունք է տալիս արտոնագրված մարզչին զբաղվել մարզչական գործունեությամբ ՈՒԵՖԱ-ի անդամ ցանկացած երկրում: Դասընթացն անցկացվում է Հայաստանում արդեն 3-րդ անգամ։

Բացման խոսքով հանդես եկավ ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը: Նա ծանոթացրեց մասնակիցներին դասընթացի ծրագրին և նշեց, որ դասընթացի 18 ամիսների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան խորացնել իրենց գիտելիքներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սպորտային հոգեբանությունը և բժշկությունը, տաղանդի բացահայտումը, ակումբներում խաղացողների զարգացման երկարաժամկետ ծրագրերը, բարոյականությունը և էթիկան, ԶԼՄ-ների հետ հարաբերությունները, հռետորական արվեստը և շատ ու շատ այլ թեմաներ, որոնք առանձնակի կարևորություն ունեն մարզչական գործունեության ընթացքում։ Դասընթացի մասնակիցները կայցելեն եվրոպական մի շարք երկրներ, տեղում կդիտեն ֆուտբոլային հանդիպումներ, կկատարեն մասնագիտական վերլուծություններ, կծանոթանան ֆուտբոլային ենթակառուցվածքներին։

Այսօր դասախոսությամբ հանդես եկավ Instat ընկերության ներկայացուցիչ Դենիս Բարանաուն, ով ներկայացրեց Instat Scout վերլուծական ծրագիրը, ծանոթացրեց դրա օգտագործման հմտություններին։

ՀՖՖ Մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացն ավարտվելու է 2019 թ. հոկտեմբերին, երբ մասնակիցները կհանձնեն ավարտական քննությունները։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին և մաղթում նորանոր ֆուտբոլային բարձունքներ։

Ֆան Ակումբ Ֆան Ակումբ

Սիրո՞ւմ եք ֆուտբոլ: Սիրո՞ւմ եք թիմային պայքար: Սիրո՞ւմ եք Հայաստանի ազգային հավաքականը: Միացեք Հայաստանի ազգային հավաքականի ֆան-ակումբին:

Մանրամասն

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Լոռի ՖԱ 7 16
2. Փյունիկ 7 15
3. Բանանց 7 13
4. Արարատ-Արմենիա 7 11
5. Ալաշկերտ 7 10
6. Արցախ ՖԱ 7 6
7. Շիրակ 7 5
8. Արարատ 7 5
9. Գանձասար-Կապան 6 3