Նորություններ

-
ՀՖՖ-ն հանդես է գալիս պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու նպատակով քննարկումներ սկսելու նախաձեռնությամբ
06.07.201816:38
ՀՖՖ-ն հանդես է գալիս պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու նպատակով քննարկումներ սկսելու նախաձեռնությամբ

Վերջին ժամանակահատվածում պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու վերաբերյալ հանրային տարբեր միջոցներով հաճախ քննարկվող և բարձրաձայնվող կարծիքների կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է գալիս պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու նպատակով անհրաժեշտ քննարկումներ սկսելու նախաձեռնությամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում ակումբների մեծամասնությունը մշտապես  դեմ է եղել պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու գաղափարին՝ այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՀՀ Բարձրագույն խմբի և Առաջին խմբի առաջնություններին մասնակցության հայտ ներկայացրած ակումբներին վերջիններիս դիրքորոշումը նշված հարցի վերաբերյալ պարզելու նպատակով: Ակումբները մինչև 2018 թվականի հուլիսի 11-ը պետք է արտահայտեն իրենց դիրքորոշումը՝ արդյոք համաձայն են, թե ոչ պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու գաղափարին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, պրոֆեսիոնալ լիգա ստեղծվելու պարագայում, կօժանդակի մասնակից ակումբներին իրավական և կանոնակարգային նորմերի ձևավորման հարցում, ինչպես նաև յուրաքանչյուր մրցաշրջանի համար 100,000,000 ՀՀ դրամ գումարի չափով ֆինանսական աջակցություն կցուցաբերի՝ հաշվի առնելով նորաստեղծ պրոֆեսիոնալ լիգայի շրջանակներում անցկացվելիք առաջնությունների կազմակերպման համար անհրաժեշտ միջոցների կարևորությունը և հնարավոր ծախսերի առկայությունը:

Ակումբների կողմից հնարավոր դրական արձագանքի և համապատասխան դիրքորոշման առկայության դեպքում կստեղծվի աշխատանքային խումբ պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով:

Ֆան Ակումբ Ֆան Ակումբ

Սիրո՞ւմ եք ֆուտբոլ: Սիրո՞ւմ եք թիմային պայքար: Սիրո՞ւմ եք Հայաստանի ազգային հավաքականը: Միացեք Հայաստանի ազգային հավաքականի ֆան-ակումբին:

Մանրամասն

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Լոռի ՖԱ 7 16
2. Փյունիկ 7 15
3. Բանանց 7 13
4. Արարատ-Արմենիա 7 11
5. Ալաշկերտ 7 10
6. Արցախ ՖԱ 7 6
7. Շիրակ 7 5
8. Արարատ 7 5
9. Գանձասար-Կապան 6 3