Նորություններ

-
Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում
22.09.201814:32
Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում

Սեպտեմբերի 22-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՖՖ հիմնադիր ժողովը: Ժողովի սկզբում ուղերձով հանդես եկան ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Դավոր Շուկերը և ՖԻՖԱ-ի զարգացման ծրագրերի մենեջեր Օլիվեր Յունգը:

Այնուհետև, ՀՖՖ գործունեության մասնակի հաշվետվությունը ներկայացրեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:

Ժողովի պատվիրակները հաստատեցին ՀՖՖ ՀԿ Կանոնադրությունը, որը ժողովին ներկայացրեց ՀՖՖ վարչաիրավական դեպարտամենտի ղեկավար Լուսինե Բակումյանը:

Այնուհետև ելույթով հանդես եկավ ՀՖՖ նախագահի թեկնածու Արթուր Վանեցյանը, որից հետո բաց քվեարկությամբ Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում:

Հաստատվեց նաև ՀՖՖ Գորկոմը հետևյալ կազմով՝ Արմեն Նիկողոսյան, Արմեն Մելիքբեկյան, Թովմաս Գրիգորյան, Կարեն Շաբոյան, Արսեն Թորոսյան, Ժաննա Անդրեասյան, Սուրեն Պապիկյան, Խաչատուր Ադումյան, Արեն Մկրտչյան, Արթուր Օհանյան, Ռուբեն Ռուբինյան, Սուրեն Աբրահամյան,  Ալեն Սիմոնյան, Հիրաչ Յագան, Մարինա Թաշչյան, Հակոբ Սիմիդյան: 

 



.

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 17 33
2. Բանանց 17 29
3. Փյունիկ 17 27
4. Արարատ-Արմենիա 17 26
5. Լոռի ՖԱ 17 25
6. Շիրակ 17 22
7. Գանձասար-Կապան 17 22
8. Արարատ 17 13
9. Արցախ ՖԱ 16 12