Նորություններ

-
Արմեն Գյուլբուդաղյանցը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
07.10.201820:35
Արմեն Գյուլբուդաղյանցը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Հոկտեմբերի 13-ին և 16-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի հերթական տուրերի հանդիպումները՝ Երևանում մրցելով համապատասխանաբար Ջիբրալթարի և ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն այսօր հաստատել է Արմեն Գյուլբուդաղյանցին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Մարզչական շտաբում ընդգրկվել են Սուրեն Չախալյանը, Աշոտ Ավետիսյանը, Ռոման Բերեզովսկին (դարպասապահների մարզիչ):

Հայաստանի Մ-19 և Մ-17 հավաքականների մարզչական շտաբերում ևս տեղի են ունեցել փոփոխություններ: Խզվել են պայմանագրերը արգենտինացի բոլոր մարզիչների հետ: Մ-19 հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Ոսկանյանը, իսկ Մ-17 հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Բարսեղյանը:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 30 56
2. Արարատ-Արմենիա 30 55
3. Բանանց 30 51
4. Ալաշկերտ 30 50
5. Լոռի ՖԱ 29 39
6. Շիրակ 31 36
7. Գանձասար-Կապան 30 34
8. Արցախ ՖԱ 30 25
9. Արարատ 30 22