Նորություններ

-
Արթուր Վանեցյանը հանդիպել է Ալեքսանդր Չեֆերինի հետ
04.12.201819:14
Արթուր Վանեցյանը հանդիպել է Ալեքսանդր Չեֆերինի հետ

Եվրո-2020-ի որակավորման փուլի՝ Դուբլինում կայացած վիճակահանությանը մասնակցելու համար Իռլանդիայի մայրաքաղաք էր մեկնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, ՀՖՖ Հավաքականների ապահովման բաժնի պետ Դավիթ Ավանեսյանը և ՀՖՖ Հասարակության հետ կապերի և Լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը:

Դեկտեմբերի 1-ին՝ Դուբլինում, կայացավ քառակողմ հանդիպում ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի, ՈՒԵՖԱ-ի Ազգային ասոցիացիաների բաժնի տնօրեն Զորան Լակովիչի,  ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի և ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվեց համագործակցության լայն շրջանակ, մասնավորապես,  գալիք 4 տարում Հայաստանի մարզերում ՀՖՖ կողմից իրականացվելիք ենթակառուցվածքային զարգացման ծրագրերը: Հայկական կողմը մանրամասն ներկայացրեց ազգային նոր մարզադաշտ կառուցելու ծրագրերը: ՈՒԵՖԱ-ի նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցել ՀՖՖ-ին բոլոր հնարավոր միջոցներով, մասնավորապես, մարզադաշտի՝ ՈՒԵՖԱ-ի չափորոշիչներին համապատասխանելու, նախագծման, ՈՒԵՖԱ-ի փորձագետների աջակցության և մասնագիտական խորհրդատվության մասով:  

Դեկտեմբերի 1-ին հանդիպում-սեմինարներ ունեցան նաև ՀՖՖ պատվիրակության մյուս անդամները: ՀՖՖ Հավաքական թիմերի ապահովման բաժնի պետ Դավիթ Ավանեսյանը մասնակցեց հավաքականների մենեջերների սեմինարի, որի ընթացքում քննարկվեցին Ազգերի Լիգայի մրցաշարի կազմակերպչական մի շարք հարցեր, ինչպես նաև Եվրո-2020-ի որակավորման փուլի հետ կապված մանրամասները:

ՀՖՖ Հասարակության հետ կապերի և Լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը մասնակցեց ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ֆեդերացիաների մամուլի քարտուղարների կոնֆերանսին, որի ընթացքում ներկայացվեցին մեդիայի ոլորտում Ազգերի Լիգայի մրցաշարի ձեռքբերումները, ինչպես նաև քննարկվեցին Եվրո-2020-ի որակավորման փուլի ընթացքում լուսաբանման, տեխնիկական, սոցիալական մեդիաներում ակտիվության, մեդիա գործընթացների հետ կապված այլ մանրամասներ:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 13 26
2. Արարատ 13 26
3. Շիրակ 13 25
4. Ալաշկերտ 13 23
5. Լոռի ՖԱ 13 22
6. Նոա 13 20
7. Փյունիկ 13 16
8. ՈՒրարտու 13 15
9. Գանձասար-Կապան 13 10
10. ՖԱ Երևան 13 0