Նորություններ

-
Կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը
25.12.201817:05
Կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը

Դեկտեմբերի 24-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգում էր 3 հարց՝ ՀՖՖ Գլխավոր քարտուղարի հաշվետվությունը, ՀՖՖ մշտական կոմիտեների նախագահների և կազմերի հաստատումը և ներդրումային ծրագրերի քննարկումը:

ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ Գործկոմի անդամներին ներկայացրեց 2018 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՖՖ կատարած աշխատանքները և 2019 թ. ընթացքում իրականացվելւք ծրագրերը: Այնուհետև ՀՖՖ Գործկոմը միաձայն քվեարկեց մշտական կոմիտեների նոր նախագահների և կազմերի հաստատման օգտին

ՀՖՖ Գործկոմի անդամներին ներկայացվեցին նաև մի շարք ներդրումային ծրագրեր: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվեց Վաղարշապատի ակադեմիայի հետագա շահագործման հարցը: Որոշվեց անցկացնել ներդրումային ծրագրերի բաց մրցույթ, որի պայմանները ՀՖՖ-ն կհրապարակի հունվարի 10-ին:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 32 61
2. Փյունիկ 32 60
3. Բանանց 32 52
4. Ալաշկերտ 32 51
5. Լոռի ՖԱ 32 44
6. Գանձասար-Կապան 32 38
7. Շիրակ 32 36
8. Արցախ ՖԱ 32 28
9. Արարատ 32 22