Նորություններ

-
ՀՖՖ և Instat Limited ընկերության միջև կնքվել է համագործակցության նոր` հնգամյա պայմանագիր
13.03.201918:21
ՀՖՖ և Instat Limited ընկերության միջև կնքվել է համագործակցության նոր` հնգամյա պայմանագիր

ՀՖՖ և Instat Limited ընկերության միջև կնքված նոր՝ 5-ամյա պայմանագրով նախատեսվում է տեխնիկա-տակտիկական գործողությունների վերաբերյալ ընդգրկուն ինֆորմացիայի տրամադրում Հայաստանի ազգային և բոլոր տարիքային հավաքականների (այդ թվում՝ ֆուտզալի և կանանց ազգային հավաքականների) մարզչական շտաբերին։ Ազգային հավաքականի մարզչական շտաբը կստանա ազգային հավաքականի ֆուտբոլիստների՝ խաղերի ժամանակ կատարած ֆիզիկական աշխատանքի վերաբերյալ ամբողջական պատկեր։ Ազգային հավաքականի խաղերն այսուհետ կնկարահանվեն նաև autocrop համակարգով, որը հնարավորություն է ընձեռում ստանալ դաշտում ծավալվող իրադարձությունների ամբողջական պատկեր:

Ամբողջական վերլուծության կենթարկվեն նաև ՀՖՖ կողմից անցկացվող բոլոր պրոֆեսիոնալ մրցաշարերի (Բարձրագույն խումբ, Առաջին խումբ, Հայաստանի Գավաթ, Հայաստանի սուպերգավաթ) բոլոր հանդիպումները։ ՀՖՖ կողմից Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի մասնակից բոլոր ակումբների համար ձեռք են բերվել Instatscout համակարգի անձնական հաշիվներ, որոնց միջոցով ակումբների մարզիչները հնարավորություն կունենան ավելի պրոֆեսիոնալ կերպով վերլուծելու իրենց թիմերի և մրցակիցների ելույթները, ֆուտբոլիստների առաջադիմությունը և այլն։

ՀՖՖ պաշտոնական կայքում շուտով կտեղադրվի ՀՀ Բարձրագույն խմբի, Գավաթի և Սուպերգավաթի խաղարկությունների «վիճակագրական բազան», որը մեր կայքի այցելուներին հասանելի կդարձնի վերոնշյալ մրցաշարերի բոլոր հանդիպումների մասին ընդգրկուն վիճակագրական ինֆորմացիա թե՛ ակումբների և թե՛ առանձին ֆուտբոլիստների ելույթների հետ կապված։

Instat Limited-ի կողմից վերլուծության կենթարկվեն նաև ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումները սպասարկող մրցավարների գործողությունները, ինչը կնպաստի մրցավարության որակի բարձրացմանը։

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 21 38
2. Փյունիկ 21 36
3. Ալաշկերտ 20 36
4. Բանանց 20 34
5. Լոռի ՖԱ 20 30
6. Շիրակ 21 27
7. Գանձասար-Կապան 20 23
8. Արցախ ՖԱ 20 14
9. Արարատ 21 14