Նորություններ

-
Միջոցառում՝ Մ-19 Եվրո-2019-ին ընդառաջ
12.04.201917:30
Միջոցառում՝ Մ-19 Եվրո-2019-ին ընդառաջ

Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանն առաջին անգամ կընդունի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը: Հանդիպումները կկայանան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական», «Բանանց» և Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտերում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Եվրո-2019-ի կազմկոմիտեն արդեն սկսել են միջոցառումների շարքը՝ Եվրո-2019-ին ընդառաջ: Մրցաշարի առաջին հանդիպումից ուղիղ 100 օր առաջ տրվեց հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը Երևանի Հյուսիսային պողոտայում:

Միջոցառումներից հերթականը կկայանա մրցաշարի մեկնարկից 90 օր առաջ:

Քանի որ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության՝ Հայաստանում անցկացնելու հիմնական նպատակներից մեկը մասսայական ֆուտբոլի զարգացումն է, ապրիլի 15-ին՝ ժամը 13:00-ին՝ Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում, կտրվի մասսայական ֆուտբոլի միջոցառումների լայնածավալ շարքից առաջինի մեկնարկը: Արմավիրի մարզի դպրոցների 8 թիմեր կպարզեն հաղթողի կոչումը շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարում: Մեկ ամսվա ընթացքում նմանատիպ միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի բոլոր մարզերում: Մրցաշարի մեկնարկից 60 օր առաջ՝ մայիսի 15-ին, բոլոր մարզերի հաղթող թիմերն իրենց ուժերը կչափեն ¼ փուլում, իսկ հունիսի 15-ին Երևանում կկայանան կիսաեզրափակիչ հանդիպումները և եզրափակիչը:

Ապրիլի 15-ին կայանալիք միջոցառմանը ներկա կլինեն նաև Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը և Հայաստանի Մ-19 հավաքականի ֆուտբոլիստները: Մրցաշարի չեմպիոնական գավաթի շրջագայության (trophy tour) շրջանակներում Վաղարշապատում կցուցադրվի Մ-19 Եվրո-2019 չեմպիոնական գավաթը, որն արդեն մի քանի օր է՝ գտնվում է Երևանում:

Մեդիայի ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք՝ միջոցառումը լուսաբանելու, հասցեն՝ Վաղարշապատ-Մարգարա խճուղի, թիվ 12:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 32 61
2. Փյունիկ 32 60
3. Բանանց 32 52
4. Ալաշկերտ 32 51
5. Լոռի ՖԱ 32 44
6. Գանձասար-Կապան 32 38
7. Շիրակ 32 36
8. Արցախ ՖԱ 32 28
9. Արարատ 32 22