Նորություններ

-
ՀՖՖ-ն և Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցը կհամագործակցեն
16.05.201918:32
ՀՖՖ-ն և Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցը կհամագործակցեն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցի հետ լայնամասշտաբ համագործակցության մասին: Այսուհետև Սինեմա Սթարը կլինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործընկերը: Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանում կայանալիք Մ-19 Եվրո-2019-ի ողջ ընթացքում Սինեմա Սթարը կլինի նաև ՀՖՖ մեդիա գործընկերը: Համագործակցության շրջանակներում նախատեսվում են համատեղ բազմաթիվ միջոցառումներ Սինեմա Սթար կինոթատրոններում և խաղային տարածքներում: Համագործակցությունն իր մեջ ներառում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների դիտումը մեծ էկրանների վրա, կիբերսպորտի մրցաշարերի անցկացում, ֆուտբոլիստների հետ շփման և տարբեր խաղերի համատեղ մասնակցության հնարավորություն և բազմաթիվ այլ անակնկալներ, որոնց մասին պարբերաբար կհայտնենք լրացուցիչ:

 

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 32 61
2. Փյունիկ 32 60
3. Բանանց 32 52
4. Ալաշկերտ 32 51
5. Լոռի ՖԱ 32 44
6. Գանձասար-Կապան 32 38
7. Շիրակ 32 36
8. Արցախ ՖԱ 32 28
9. Արարատ 32 22