Նորություններ

-
Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման տոմսերը վաճառքում են
21.05.201912:42
Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման տոմսերը վաճառքում են

Հունիսի 8-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա ԵՎՐՈ-2020-ի Հայաստան-Լիխտենշտեյն ընտրական հանդիպումը: 

Տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից: Ըստ ՀՖՖ տոմսային նոր քաղաքականության՝ մարզադաշտի տոմսերի ընդհանուր քանակի 50%-ից ավելին (հյուսիսային և հարավային տրիբունաներ) կարելի է ձեռք բերել 1000 դրամով: Մատչելի գներ են սահմանվել նաև Արևմտյան և Արևելյան տրիբունաների տոմսերի համար:

Ըստ մարզադաշտի տարբեր տրիբունաների՝ սահմնավել են տոմսերի հետևյալ գները՝

Հյուսիսային և հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 2000-4000 դրամ
Արևմտյան տրիբունա 5000-6000 դրամ 

Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման համար գործում է նաև տոմսերի կորպորատիվ վաճառք:

Այն կիրառելի է միայն կազմակերպություններից նախապես ստացվող դիմում-հայտերի դեպքում՝ բացառապես միևնույն կատեգորիայի տոմս ձեռք բերելու պարագայում:

Կորպորատիվ դիմումների դեպքում գործում է զեղչային հետևյալ համակարգը.

 

11-30 տոմս՝ 10% զեղչ,
31-50 տոմս՝ 20% զեղչ,
51-100 տոմս՝ 30% զեղչ,
101-150 տոմս՝ 40% զեղչ,
151-ից ավել տոմս՝ 50% զեղչ

 

Տոմսերի հետ կապված հարցերով կարող եք զանգահարել 55 53 52, 55 53 51, 55 29 24 հեռախոսահամարներով: 

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 32 61
2. Փյունիկ 32 60
3. Բանանց 32 52
4. Ալաշկերտ 32 51
5. Լոռի ՖԱ 32 44
6. Գանձասար-Կապան 32 38
7. Շիրակ 32 36
8. Արցախ ՖԱ 32 28
9. Արարատ 32 22