Նորություններ

-
Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզվել խիտ գրաֆիկով
05.06.201920:00
Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզվել խիտ գրաֆիկով

Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի  խմբի երրորդ և չորրորդ տուրերի հանդիպումները՝ նախ Երևանում մրցելով Լիխտենշտեյնի հավաքականի հետ, ապա հյուրընկալվելով Հունաստանի հավաքականին: Պատրաստվելով առաջիկա հանդիպումներին՝ Հայաստանի ազգային հավաքականն անցկացնում է ամենօրյա մարզումներ: Հունիսի 4-ին մեր ընտրանու կազմում մարզվում էր 24 ֆուտբոլիստ: Բացակայում էր միայն Տիգրան Բարսեղյանը, ով բաց թողեց նաև հունիսի 5-ի առավոտյան մարզումը: Երեկոյան` հիմնական մարզմանը, մեր ընտրանին արդեն մարզվում էր ամբողջական կազմով՝ փորձարկելով տակտիկական տարբեր սխեմաներ և կատարելով խաղային բազմազան վարժություններ: Առաջին երկու օրերի մարզումներից մի քանի լուսանկար՝ ստորև՝

 

Մարզումային առաջին երկու օրերի ամփոփումը՝ տեսանյութով՝

 

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 13 26
2. Արարատ 13 26
3. Շիրակ 13 25
4. Ալաշկերտ 13 23
5. Լոռի ՖԱ 13 22
6. Նոա 13 20
7. Փյունիկ 13 16
8. ՈՒրարտու 13 15
9. Գանձասար-Կապան 13 10
10. ՖԱ Երևան 13 0